ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՈՐ ՌԵՏԻՆԵ ՕԴԱՃՆՇԱԿԱՆ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ԵՎ ԴՈՂԱԾԱԾԿԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում նոր ռետինե օդաճնշական անվադողերի և դողածածկերի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության մասով արգելքը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։
(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման են ենթակա սույն որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչի գործունեության ապահովման նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներ (ադմինիստրատորներ) (այսուհետ՝ ազգային օպերատորներ).
նախքան իրենց տարածքում ապրանքների դրոշմավորում սահմանելու ամսաթիվն անդամ պետությունների ազգային օպերատորները, որոնք ապրանքների դրոշմավորում չեն սահմանել, ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված արտադրողներին և ապրանքների շրջանառության մասնակիցներին այն անդամ պետության ազգային օպերատորից ստացված նույնականացման միջոցների ձևակերպման համար օգտագործվող պայմանանշանների եզակի հաջորդականության (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրերի) տրամադրումը, որն այդ ազգային օպերատորի հետ կնքած համաձայնագրի հիման վրա իր տարածքում սահմանել է ապրանքների դրոշմավորում
իր տարածքում ապրանքների դրոշմավորում սահմանած անդամ պետության ազգային օպերատորն ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումն անդամ պետությունների մյուս ազգային օպերատորների հարցման հիման վրա 60 րոպեից ոչ ավելի ժամկետում.
անդամ պետությունների ազգային օպերատորներն ապահովում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրումն այդ անդամ պետությունում գրանցված՝ ապրանքների շրջանառության մասնակիցներից ստացված հարցման հիման վրա.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչ ուղարկված հաղորդագրությունները, Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան, համարվում են անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին պատշաճ տեղեկացում. ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից այդպիսի հաղորդագրությունների ուղարկումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
անդրսահմանային առևտրի ժամանակ ազգային օպերատորները միմյանց միջև ապահովում են անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
ազգային օպերատորների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով։ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստվածությունը՝ նշված փոխգործակցության իրականացմանը, սույն որոշմանը համապատասխան, պետք է ապահովվի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը
մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակներ սահմանելն անդամ պետություններում օգտագործվում են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված՝ նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրային) և (կամ) պոլիգրաֆիական եղանակները։ Անդրսահմանային առևտրի շրջանակներում դրոշմավորված ապրանքների տեղափոխման ժամանակ այդ պաշտպանության միջոցները ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում դրոշմավորում են սահմանել.
այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
3. Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.
դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար ապահովվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
Ծածկագիրը՝ |
Ապրանքի անվանումը | |
4011 10 000 3 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, թեթև մարդատար ավտոմոբիլների համար (ներառյալ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ-ֆուրգոններն ու սպորտային ավտոմոբիլները), 16 դյույմից ոչ ավելի նստեցման տրամագծով | |
4011 10 000 9 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, թեթև մարդատար ավտոմոբիլների համար (ներառյալ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ-ֆուրգոններն ու սպորտային ավտոմոբիլները), այլ | |
4011 20 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, բեռներ տեղափոխելու համար նախատեսված, 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով ավտոբուսների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների համար | |
4011 20 900 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, բեռներ տեղափոխելու համար նախատեսված, 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով ավտոբուսների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների համար | |
4011 40 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, մոտոցիկլետների համար | |
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) | ||
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) | ||
4011 70 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, գյուղատնտեսության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող տրանսպորտային միջոցների և մեքենաների համար | |
4011 80 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, շինարարության, հանքագործության կամ արդյունաբերության մեջ օգտագործվող տրանսպորտային միջոցների և մեքենաների համար | |
4011 90 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, այլ |
(ցանկը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցները, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 դիրքերում դասակարգվող օդաճնշական ռետինե նոր դողերի և դողածածկանների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Անհրաժեշտության դեպքում դրոշմավորման համար կարող է լրացուցիչ օգտագործվել UHF ընդգրկույթի RFID տարբերանշանը։ Նույնականացման միջոցը և UHF ընդգրկույթի RFID տարբերանշանը ներառում են հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբը (կիրառման նույնականացուցիչը (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից.
տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + - ./_, :; = < > ?))։
Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.
տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (91)) ունի մինչև 4 պայմանանշան երկարություն (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր)։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Որպես եզրափակող պայմանանշան տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (92)) բաղկացած է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից ու մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 պայմանանշան։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
3. Անվադողերի նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների՝ անվադողերի նույնականացման միջոցներ թողարկողների կամ շրջանառության մասնակիցների կողմից։
4. Անվադողերը դրոշմավորվում են դրանց կամ դրանց ապրանքային պիտակի վրա անմիջական զետեղման, տպման կամ պիտակավորման մեթոդով՝ նույնականացման միջոցների զետեղմամբ։ Անհրաժեշտության դեպքում անվադողերը լրացուցիչ կարող են դրոշմավորվել դրանց վրա UHF-տիրույթի RFID-նշանի զետեղման կամ ներդրման միջոցով՝ վերջինիս վրա ձայնագրված նույնականացման միջոցով։
5. UHF ընդգրկույթի RFID տարբերանշաններին ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
6. Դրոշմավորված անվադողերը տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդպիսի փաթեթվածքի վրա տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, ագրեգացում ասելով՝ հասկանում ենք տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված դրոշմավորված անվադողերի նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կապակցումը՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցչի հետ, որը զետեղվում է դրա վրա դրոշմավորված անվադողերի հետագա դրոշմավորման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։
Տրանսպորտային փաթեթվածքի վրա նույնականացման միջոցը զետեղվում է Code-128 ձևաչափով գծավոր ստվերագծային ծածկագրի ձևով՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ՄԷՀ 15417-2013-ին համապատասխան, որը պարունակում է իրենից Serial Shipping Container Code-ի ձևով տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ ներկայացնող՝ տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը։
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ,
որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 դիրքերին համապատասխանող դրոշմավորված անվադողերի և դողածածկերի անդրսահմանային առևտուր իրականացնելիս ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում փոխանցում են այդպիսի ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններ XML ձևաչափով՝ հետևյալ չափանիշներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
2. Տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-6-րդ աղյուսակներում։
3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստ.
«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ տարրերի բազմաքանակությունը (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը)։
4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n>1).
1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n)
0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..* տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m ՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m>1)։
Աղյուսակ 1
Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը |
1 | |
2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը |
տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO ֊3166-ին համապատասխան |
1 |
3. Տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ |
1. * | |
3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքը վաճառողի (արտահանողի) վերաբերյալ |
0. .1 | |
3.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
3.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0. . 1 |
3.1.3. GLN |
ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը |
0. .1 | |
3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքը վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0. .1 | |
3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0. .1 |
3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.2. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքի գնորդի վերաբերյալ |
0. .1 | |
3.2.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
3.2.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0. . 1 |
3.2.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0. .1 | |
3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0. .1 | |
3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0. .1 |
3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.3. Տեղեկություններ ապրանքի և նույնականացման միջոցների վերաբերյալ |
տեղեկություններ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ |
1. * | |
3.3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքն արտադրողի վերաբերյալ |
0. .1 | |
3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN-ը |
ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը |
0. .1 | |
3.3.1.2. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
0. .1 | |
3.3.1.3. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
հարկ վճարողի ՀՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0. .1 |
3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0. .1 | |
3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0. .1 |
3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.3.2. GTIN նույնականացուցիչը |
առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը։ Թվային արժեքը |
տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար |
0. .1 |
3.3․3. ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով |
0. .1 |
3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
0. .1 | |
3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀՌԴ-ի, ԲՀՀԴ-ի և ապրանքների այլ ազգային դասակարգիչների |
0. .1 | |
3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի |
նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի համընդհանուր դասակարգիչ) համապատասխան |
ունի բարդ կառուցվածք |
0. .1 |
3.3.7. Ապրանքի ծագման երկիրը |
տեղեկություններ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ |
տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները նշելու համար (ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան) |
0..1 |
3.3.8. Տեղեկություններ ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի վերաբերյալ |
տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար |
0..* |
3.3.9. Որակին և (կամ) անվտանգությանը ներկայացվող պահանջներին ապրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները |
ապրանքի որակը հաստատող փաստաթղթերի, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի և այլնի մասին տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.3.10. Տեղեկություններ ապրանքի վերաբերյալ |
ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը |
տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան |
0. .1 |
3.3.11. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում |
0..* | |
3.3.11.1. Տեղեկություններ՝ զետեղված նույնականացման միջոցի վերաբերյալ |
նշվում են տեղեկություններ նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ |
1..* | |
3.3.11.1.1. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված ձևով ներկայացված են նույնականացման միջոցի վրա |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.11.1.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ |
բարդ տարրը պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ |
1 | |
3.3.11.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը |
դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.11.1.2.2. Կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագիրը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը |
0. .1 | |
3.3.11.1.2.3. Ամսաթիվը և ժամը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամը |
1 | |
3.3.11.2. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0. .1 | ||
3.3.11.2.1. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված ձևով ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.12. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը |
այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը |
0. .1 | |
3.3.12.1. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վերաբերյալ |
1..* | ||
3.3.13.1.1. Խմբավորման մակարդակը |
1 | ||
3.3.12.1.2. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված ձևով ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.12.1.3. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0. .1 | ||
3.3.12.1.3.1. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք կառուցվածքավորված ձևով ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
(աղյուսակը խմբ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Աղյուսակ 2
Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1 ժամանակը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամանակը |
1 | |
2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը |
տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO-3166-ին համապատասխան |
1 |
3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով |
1 |
4. Տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ |
1..* | |
4.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքը վաճառողի (արտահանողի) վերաբերյալ |
0. .1 | |
4.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ և ՀՎՊԾ) |
1 |
4.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ը |
հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0. .1 |
4.1.3. GLN |
ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը |
0. .1 | |
4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքն արտադրողի իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0. .1 | |
4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0. .1 |
4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
4.2. Տեղեկություններ ապրանքի նույնականացման միջոցների վերաբերյալ |
ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | |
4.2.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված ձևով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.2.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ |
բարդ տարրը պարունակում է տեղեկություններ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.3. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վերաբերյալ |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | |
4.3.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված ձևով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.3.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ |
0. .1 | ||
5. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ |
տեղեկություններ ապրանքի գնորդի վերաբերյալ |
0. .1 | |
5.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
5.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
հարկ վճարողի ՀՎՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0. .1 |
5.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0. .1 | |
5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0. .1 | |
5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0. .1 |
5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի վերաբերյալ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Աղյուսակ 3
Հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ. |
1 |
Հասցեի տեսակի ծածկագիրը |
հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության հասցեն և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցե. |
0..1 |
2 |
Երկրի ծածկագիրը |
երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO-3166-ին համապատասխան) |
0..1 |
3 |
Տարածքի ծածկագիրը |
վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 |
4 |
Տարածաշրջանը |
առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 |
5 |
Շրջանը |
երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 |
6 |
Քաղաքը |
քաղաքի անվանումը |
0..1 |
7 |
Բնակավայրը |
բնակավայրի անվանումը |
0..1 |
8 |
Փողոցը |
քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը |
0..1 |
9 |
Շենքի համարը |
շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը |
0..1 |
10 |
Շենքային տարածքի համարը |
գրասենյակի կամ բնակարանի նշագիրը |
0..1 |
11 |
Փոստային դասիչը |
փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը |
0..1 |
12 |
Բաժանորդային արկղի համարը |
փոստային կապի ձեռնարկության բաժանորդային արկղի համարը |
0..1 |
Աղյուսակ 4
Կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ. |
1 |
Կապի տեսակի ծածկագիրը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ծածկագրային նշագիրը (նշվում է ցանկին համապատասխան՝ AO՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում կայքի հասցեն. «ЕМ»՝ էլեկտրոնային փոստ. FX՝ հեռատպիչ. «ТЕ»՝ հեռախոս. TG՝ հեռագիր. «ТL» ֊ տելեքս) |
0..1 |
2 |
Կապի տեսակի անվանումը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) |
0..1 |
3 |
Կապուղու նույնականացուցիչը |
կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում) |
0..* |
Աղյուսակ 5
Ապրանքի բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ֆունկցիոնալ անվանումը |
ֆունկցիոնալ անվանումը բառ կամ բառակապակցություն է, որն սպառողին թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ապրանքը, և թե ինչպես այն կարող է օգտագործվել։ Օրինակ՝ «կանացի կոշիկներ», «մուրճ», «խտացրած կաթ» |
1 |
2 |
Ապրանքի տարատեսակը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն նյութի անվանումը, որից ապրանքն արտադրված է, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (անվադողի մոդելը, պրոֆիլի լայնությունը, պրոֆիլի բարձրության և լայնության անվանական հարաբերակցությունը, անվադողի կարկասի տեսակը, անվահեցի նստեցման անվանական տրամագիծը, անվադողի բեռնման ինդեքսը, արագության կատեգորիան, սեզոնայնությունը և այլն) |
նշվում են տեքստային տողում միավորված՝ ապրանքի բնութագրերը Տարատեսակությունը ցույց է տալիս նույն ֆունկցիոնալ անվանումն ունեցող այլ ապրանքներից՝ ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունները։ Ներառում է առանձնահատկությունների նկարագրությունը (նշանակությունը, տեսակը, մոդելը և այլն), ապրանքի միավորի, տարայի, փաթեթվածքի տիպի նկարագրությունը |
0..1 |
3 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
0..1 | |
4 |
Ապրանքի միավորված անվանումը |
0..1 | ||
5 |
Ապրանքանիշը |
տեղեկություններ առևտրային նշանի (բրենդի, ապրանքանիշի) վերաբերյալ |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող վերացական հասկացությունը |
0..1 |
6 |
Ենթաբրենդը |
ենթաբրենդը |
ենթաբրենդն արտադրողի (դիստրիբյուտորի և այլն) կողմից հատուկ առանձնացված բրենդի տարատեսակ է։ |
0..1 |
7 |
Չափման միավորը |
ապրանքի քանակի չափման միավորը |
տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) վերաբերյալ տեղեկություններ նշելու համար |
1 |
8 |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..3 |
9 |
Անվադողի մոդելը |
արտադրողի մոդելը |
0..1 | |
10 |
Անվադողի պրոֆիլի լայնությունը |
անվադողի պրոֆիլի լայնությունը |
0..1 | |
11 |
Անվադողի պրոֆիլի բարձրության և լայնության անվանական հարաբերակցությունը |
անվադողի պրոֆիլի բարձրությունը |
0..1 | |
12 |
Անվադողի կարկասի տեսակը |
0..1 | ||
13 |
Անվահեցի նստեցման անվանական տրամագիծը |
0..1 | ||
14 |
Անվադողի բեռնվածության ցուցանիշը |
0..1 | ||
15 |
Անվադողի արագության կատեգորիան |
0..1 | ||
16 |
Սեզոնայնությունը (անվադողերի տեսակները) |
0..1 | ||
17 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Լրացուցիչ տեղեկատվությունը |
0..1 |
Աղյուսակ 6
Ապրանքի նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1 |
Նույնականացման միջոցի տեսակը |
նշվում է նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան |
նշվում է 7-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
2 |
Համարը՝ ըստ ռեեստրի |
նշվում է նույնականացման միջոցների համարը՝ ըստ ռեեստրի |
0..1 | |
3 |
Նույնականացման միջոցի տվյալների բլոկը |
1. * | ||
3.1 |
Կիրառման նույնականացուցիչը (AI) |
կլոր փակագծերի մեջ վերցված կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը |
նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան՝ 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն |
0..1 |
3.2 |
Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
նշվում է 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն |
1 |
Աղյուսակ 7
Նույնականացման միջոցի տեսակը
Բաժնի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի անվանումը |
1 |
գծավոր ստվերագծային ծածկագիրը | |
101 |
Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիրը | |
2 |
երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիրը | |
3 |
երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիրը | |
301 |
DataMatrix ծածկագիրը | |
302 |
QR ծածկագիրը | |
303 |
Micro QR ծածկագիրը | |
4 |
ռադիոնշաններ | |
401 |
UHF-տիրույթի RFID-նշանը | |
9 |
նույնականացման միջոցների այլ տեսակներ | |
999 |
այլ |
Աղյուսակ 8
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 դիրքերի դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրերի տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրան հաջորդող՝ 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN |
N2+N14 |
GTIN- Global Trade Item Number - GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշանոց թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրան հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։ |
02 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը |
N2+N14 |
AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ անմիջապես դրան հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում. տարրերի այդ տողը կարող է օգտագործվել միայն լոգիստիկ միավորի համար, որն ինքն իրենով առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն միևնույն GTIN-ը։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը ներկայացնում է լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարը | |
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը թույլ է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող մինչև 13 պայմանշաններից բաղկացած դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որն արտադրողի կողմից տրվում է ապրանքին դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ համակցված՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է |
Պարզաբանում. անվադողերի նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի եզակի սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) | ||||
91 |
Ստուգման բանալին |
ստուգման բանալին |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների կազմում | |
92 |
Ստուգման ծածկագիրը |
Ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների կազմում |
(աղյուսակը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Աղյուսակ 9
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 2 |
4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 |
401 |
1. AI (01) և AI (21) նշումով RFID ծածկագրի բաժանումը ենթածրագրերի (դեկոմպոզիցիան) պետք է իրականացվի RFID-սարքավորման սարքավարի և ցածր մակարդակի ԾԱ-ի միջոցով։ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 2 |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 |
101 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 1 |
(աղյուսակը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Աղյուսակ 10
Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը
Կարգավիճակի ծածկագիրը |
Կարգավիճակի նկարագրությունը |
Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագիրը |
00 |
վիճակը որոշված չէ |
«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է ներմուծողի համակարգում), |
10 |
ապրանքը դրվել է շրջանառության մեջ անդամ պետությունում |
«33»՝ ապրանքն ընդունվել է հաշվառման՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում), |
20 |
ապրանքը դուրս է բերվել շրջանառությունից |
«33»՝ ապրանքն ընդունվել է հաշվառման անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում) |
31 |
ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում |
Աղյուսակ 11
Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Բազմ. |
|
1. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը |
փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը (նշվում է փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 8 հավելված)) |
1 |
|
2. Փաստաթղթի անվանումը |
փաստաթղթի անվանումը |
0..1 |
|
3. Փաստաթղթի համարը |
փաստաթղթի գրանցման համարը |
0..1 |
|
4. Փաստաթղթի ամսաթիվը |
փաստաթղթի գրանցման (տրման) ամսաթիվը |
0..1 |
|
(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ նոր ռետինե օդաճնշական անվադողերի և դողածածկերի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք հասանելի են դարձվում սպառողներին և այլ շահագրգիռ (իրավաբանական և ֆիզիկական) անձանց
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (10 նիշ):
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
4. Ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը։
5․ Ապրանքի մասին տեղեկություններ (ապրանքանիշը, անվադողի մոդելը, պրոֆիլի լայնությունը, պրոֆիլի բարձրության և լայնության անվանական հարաբերակցությունը, անվադողի կարկասի տեսակը, անվահեցի նստեցման անվանական տրամագիծը, անվադողի բեռնվածության ցուցանիշը, արագության կատեգորիան, սեզոնայնությունը (անվադողերի տեսակները))։
6. Տեղեկատվություն դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
7. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի կամ ներմուծողի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: