ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1767-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով, հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ, 6-րդ հոդվածների աղյուսակ ներում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, NN 2 և 6 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած 8,093,488.7 հազար դրամ ընդհանուր գումարով կրեդիտորական պարտավորության մարման նպատակով թույլատրել լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով ավելացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը, ինչի նպատակով Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2022 թվականին հատկացնել 8,093,488.7 հազար դրամ բյուջետային ծախսերի «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝
1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերումը 8,093,488.7 հազար դրամ տեղաբաշխման գնով՝ ապահովելով ընկերության կողմից ստացված միջոցներով սույն որոշման 1-ին կետի հիմքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կրեդիտորական պարտքերի մարումը.
2) ապահովել Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
4. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 8,093,488.7 հազար դրամ գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վերջինիս միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական: