ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ 050.0220 Ն. 14.12.22 |
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 220-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ ներդրումային ընկերությունների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 36-րդ հոդվածը, 61.1-րդ հոդվածը, 45-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ և Որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1)ուղղ. Որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «, վարկային կազմակերպության» բառերը:
2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությամբ.
«գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
3) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» պարբերությամբ.
«դ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
4) Կանոնակարգի 48-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,»։
5) Կանոնակարգի 49-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել։
6) Կանոնակարգի 51-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,»:
7) Կանոնակարգի 52-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել։
8) Կանոնակարգի 92-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
9) Կանոնակարգի 97-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
10) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 18.1
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
104.1 Ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը (այսուհետ՝ այս գլխում ներդրումային ընկերություն) պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով ներդրումային ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ ներդրումային ընկերության իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:
104.2 Սույն կանոնակարգի 104.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար ներդրումային ընկերությունը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել ներդրումային ընկերության իրական շահառու։
104.3 Սույն կանոնակարգի 104.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում ներդրումային ընկերությունը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև ներդրումային ընկերության մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել ներդրումային ընկերության իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Ներդրումային ընկերությանն արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:
104.4 Ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 29-ի:
104.5. Սույն կանոնակարգի 104.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ ներդրումային ընկերության իրական շահառու համարվելու մասին ներդրումային ընկերության տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
104.6 Անկախ սույն կանոնակարգի 104.5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ ներդրումային ընկերության իրական շահառուների վերաբերյալ։»։
11) Կանոնակարգի 126-րդ կետում՝
ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության ղեկավարների փոփոխության դեպքում՝ մասնաճյուղի, ներկայացուցչության ղեկավարների մասին տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 29-ի:»:
12) Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
13) Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։
14) Հավելված 9-ում՝
ա. վերնագրում «Ներկայացուցչության» բառը փոխարինել «Մասնաճյուղի և ներկայացուցչության» բառերով,
բ. 1-ին կետը «որի» բառից հետո լրացնել «մասնաճյուղի կամ» բառերով,
գ. «Ներկայացուցչության ղեկավարի ստորագրություն» բառերը փոխարինել «Մասնաճյուղի (ներկայացուցչության) ղեկավարի ստորագրություն» բառերով,
դ. «Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական և վերոնշված անձի ստորագրությունը համապատասխանում է իսկականի հետ:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավաստիացնում եմ, որ
●
սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,● մասնաճյուղի ղեկավարը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից սահմանված որակավորման չափանիշներին:»։
15) Հավելված 15-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի։
16) Կանոնակարգը լրացնել Հավելված 29-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 220-Ն որոշման |
«Հավելված 7 «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի |
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------ին
Հարգելի ----------------------------
Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)
գրանցել որպես --------------------------------------------------:
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից սահմանված որակավորման չափանիշներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմին՝
(անուն, ազգանուն, ստորագրություն)
« » --------- 20 թ.:»:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 220-Ն որոշման |
«Հավելված 8 «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի |
|
»: |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 220-Ն որոշման |
«Հավելված 15 «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի Հավելվածի |
Դիմում
Ֆիզիկական անձի կողմից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------ին
Հարգելի __________________________
Ես` , խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը
_______________________________________
(նշվում է ներդրումային ընկերության անվանումը)
ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
ՄԱՍ 1.
Լրացվում է ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձի կողմից
ՄԱՍ II
Լրացվում է ներդրումային ընկերության կողմից
|
»: |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 220-Ն որոշման |
«Հավելված 29 «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
____________________________________________________
(ներդրումային ընկերության անվանումը)
իրական շահառուի վերաբերյալ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: