ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 98 |
քաղ. Մինսկ |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 64-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) անդամ պետություններից մեկի տարածքում՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաճարակաբանական իրավիճակի վատթարացման կամ ռազմական, կամ արտակարգ դրության հայտարարման հետ կապված սահմանափակող միջոցներ սահմանելիս, եթե անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները առնչվում են նման անդամ պետության շահերին՝ գործի քննությանը մասնակցող անձանց՝ գործի քննության կապակցությամբ հանձնաժողովի նիստին առերես (տեսահամաժողովի ռեժիմով գործի քննության անհնարինության դեպքում) մասնակցելու հնարավորությունը սահմանափակելու և գործի քննությանը մասնակցող անձի կողմից հիմնավորված դիմումը Հանձնաժողով ներկայացնելու պայմանով՝ կցելով նման միջոցներ սահմանելու մասին համապատասխան ակտի պատճենը»:
2. Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 30-րդ կետի 3-րդ ենթակետում նշված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտած միջոցները սահմանելու դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|