ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2021 թվականի N 1774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները (այսուհետ՝ շահառու) բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում, բացառությամբ սույն կետի 2.1-ին ենթակետով սահմանված դեպքերի և սույն որոշման N 9 հավելվածով սահմանված ցուցակի.»,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն.
ա. ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները,
բ. վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած լինելու հիմքով բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունքը մերժված շահառուները,
գ․կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձած Հայաստանի Հանրապետության մանկատան սաները,
դ. բնակելի տարածք օտարած Հայաստանի Հանրապետության մանկատան սաները.»,
գ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2021 թվականի նոյեմբերի» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի» բառերով, իսկ «2021 թվականի հուլիսի» բառերը՝ «2022 թվականի հուլիսի» բառերով,
դ. 6-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական: