Սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2201-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման հավելվածի «1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ» բաժնի՝
ա. «Մ-2» տողի «Ավտոճանապարհի անվանումը» և «Երկարությունը (կմ)» սյունակները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«(Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/ |
68», |
բ. «Ընդամենը» տողի «1753.12» թիվը փոխարինել «1821.12» թվով.
2) «2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկ» բաժնում՝
ա. ուժը կորցրած ճանաչել հետևյալ տողը.
«Հ-46 |
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ (Սյունիք) |
68», |
բ. «Ընդամենը» տողի «2000.11» թիվը փոխարինել «1932.11» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
3. Սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: