ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղևորների պահպանության և խնամքի համար, որոնց մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժել է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ փաստաթղթերը ոչ պատշաճ ձևակերպված լինելու պատճառով: Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղևորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ և նրան փոխադրել մինչև մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի և սննդի հետ կապված կարիքները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-400-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական: