ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2018 թվականի N 1121-Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 490-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին նշանակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը փոփ. 06.10.21 N 1112-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին նշանակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
(2-րդ կետը փոփ. 06.10.21 N 1112-Ա)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 16-ի N 422-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 490–Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|