ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի 13-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դատարանին, դատախազությանը, նախաքննության մարմնին դոնորի և ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ և փաստաթղթեր են տրվում միայն նրանց կողմից քննվող քրեական վարույթի կամ քաղաքացիական գործի կապակցությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: