ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 41-րդ հոդվածի 2-րդ մասում «149-154.9-րդ հոդվածներով նախատեսված» բառերը փոխարինել «210-224-րդ հոդվածներով նախատեսված» բառերով, իսկ «հանված կամ մարված» բառերը՝ «մարված կամ վերացված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետում «149-154.9-րդ հոդվածներով նախատեսված» բառերը փոխարինել «210-224-րդ հոդվածներով նախատեսված» բառերով, «մարված կամ հանված» բառերը՝ «մարված կամ վերացված» բառերով, իսկ «կալանք» բառը՝ «կարճաժամկետ ազատազրկում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: