ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2096-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և դրանց գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և որպես բնաիրային օգնություն տրամադրել նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 hավելվածների:
1.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և դրանց գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն NN 5.1 և 5.2 հավելվածների:
(1.1-ին կետը լրաց. 05.05.22 N 630-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից («Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման արդյունքում) հետ վերցնել և՝
1) ամրացնել՝
ա. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 6 հավելվածի,
բ. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 7 հավելվածի,
գ. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 8 հավելվածի,
դ. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 9 հավելվածի,
ե. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 10 հավելվածի,
զ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 11 հավելվածի,
է. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 12 հավելվածի,
ը. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 13 հավելվածի,
թ. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 14 հավելվածի,
ժ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 15 հավելվածի.
ժա. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 15.1 հավելվածի.
2) որպես բնաիրային օգնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն N 16 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել՝
ա. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման նպատակով՝ համաձայն N 17 հավելվածի,
բ. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում «Սաբինե» փոքր տուն տեղափոխված մանկատան սաների շուրջօրյա խնամքի կազմակերպման նպատակով՝ համաձայն N 18 հավելվածի.
4) որպես բնաիրային օգնություն տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրով բնակարան ձեռք բերած, «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին սաներ՝
ա. Վանուհի Վարուժանի Մանուչարյանին՝ համաձայն N 19 հավելվածի,
բ. Սիրանուշ Վալերիի Աբելյանին՝ համաձայն N 20 հավելվածի,
գ. Նունե Հարությունի Պապյանին՝ համաձայն N 21 հավելվածի,
դ. Քրիստինա Մարտունի Մաթոսյանին՝ համաձայն N 22 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 05.05.22 N 630-Ա)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից հետ վերցնել և՝
1) ամրացնել՝
ա. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 23 հավելվածի,
բ. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 24 հավելվածի,
գ. «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 25 հավելվածի,
դ. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 26 հավելվածի,
ե. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 27 հավելվածի,
զ. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 28 հավելվածի,
է. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 29 հավելվածի,
ը. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 30 հավելվածի,
թ. «Նորքի տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 31 հավելվածի,
ժ. «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 32 հավելվածի,
ժա. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 33 հավելվածի,
ժբ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 34 հավելվածի,
ժգ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը՝ համաձայն N 35 (մարզպետարանների նախկին սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին նախարարության կողմից օգտագործման իրավունքով տրամադրված գույք), N 36 (Երևան, Գյումրի, Վանաձոր, Արարատ և Ջերմուկ համայնքների նախկին սոցիալական աջակցության տարածքային բաժիններին նախարարության կողմից օգտագործման իրավունքով տրամադրված գույք) և N 37 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին՝ համաձայն N 38 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին՝ համաձայն N 39 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 762-Ն որոշման 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից («Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանման արդյունքում) հետ վերցնել և՝
1) որպես բնաիրային օգնություն տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման համաձայն՝ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված նախկին սաներ՝
ա. Աիդա և Գևորգ Մկրտչյաններին՝ համաձայն N 40 հավելվածի,
բ. Ալեն Մաթևոսյանին՝ համաձայն N 41 հավելվածի,
գ. Ամալյա և Իզաբելլա Մանուկյաններին՝ համաձայն N 42 հավելվածի,
դ. Անդրանիկ և Արամ Զաքարյաններին՝ համաձայն N 43 հավելվածի,
ե. Անժելա և Լիաննա Քուպալյաններին՝ համաձայն N 44 հավելվածի,
զ. Արա և Սյուզի Մխիթարյաններին՝ համաձայն N 45 հավելվածի,
է. Արամ և Տաթև Հովհաննիսյաններին՝ համաձայն N 46 հավելվածի,
ը. Արման և Արշակունի Մադոյաններին՝ համաձայն N 47 հավելվածի,
թ. Արթուր և Շողիկ Մուրադյաններին՝ համաձայն N 48 հավելվածի,
ժ. Արտյոմ և Անդրանիկ Քթրյաններին՝ համաձայն N 49 հավելվածի,
ժա. Դավիթ Հակոբյանին՝ համաձայն N 50 հավելվածի,
ժբ. Դավիթ և Արթուր Լոռյաններին՝ համաձայն N 51 հավելվածի,
ժգ. Էրիկ Սահակյանին՝ համաձայն N 52 հավելվածի,
ժդ. Ֆահրատ և Վահան Հաջյաններին՝ համաձայն N 53 հավելվածի,
ժե. Կարեն Բաբայանին՝ համաձայն N 54 հավելվածի,
ժզ. Քրիստինե և Ռիմա Պետրոսյաններին՝ համաձայն N 55 հավելվածի,
ժէ. Մարիամ և Միլենա Մաթոսյաններին՝ համաձայն N 56 հավելվածի,
ժը. Ռոմիկ Սարգսյանին՝ համաձայն N 57 հավելվածի,
ժթ. Սուրեն Խաչատրյանին՝ համաձայն N 58 հավելվածի,
ի. Վեներա Ուրուսյանին՝ համաձայն N 59 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն N 61 հավելվածի:
(6-րդ կետը փոփ. 10.03.22 N 292-Ա)
6.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի 137 հասցեում գտնվող, նախկին «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անշարժ գույքի տարածքում առկա 220.0 հազար դրամ սկզբնական և 176.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի կոյուղին, 70.0 հազար դրամ սկզբնական և 52.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի լուսավորությունը, 130.0 հազար դրամ սկզբնական և 104.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի ջրմուղը, 6.0 հազար դրամ սկզբնական և 4.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով երկաթյա ցանկապատը, 180.0 հազար դրամ սկզբնական և 144.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով բազմամյա տնկարկները և 7.0 հազար դրամ սկզբնական և 4.2 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով ցայտաղբյուրը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպես Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի 137 հասցեում գտնվող անշարժ գույքի բարելավում.
(6.1-ին կետը լրաց. 10.03.22 N 292-Ա)
6.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55 հասցեում գտնվող, նախկին «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում առկա 894.0 հազար դրամ սկզբնական և 259.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով արտաքին ջրմուղ կոյուղին, 821.0 հազար դրամ սկզբնական և 238.05 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով արտաքին ջերմային ցանցը, 1,301.0 հազար դրամ սկզբնական և 377.27 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով գազատար խողովակաշարը և 146.0 հազար դրամ սկզբնական և 52.6 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով ոռոգման խողովակաշարը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55 հասցեում գտնվող անշարժ գույքի բարելավում:
(6.2-րդ կետը լրաց. 10.03.22 N 292-Ա)
7. Լուծարված «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում առկա, սակայն համապատասխան հաշվապահական ձևակերպում չստացած և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված շարժական գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն NN 62 և 63 հավելվածների:
(7-րդ կետը փոփ. 10.03.22 N 292-Ա)
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝
1) անշարժ գույքը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին՝ համաձայն N 64 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
2) գույքը (նախկինում համայնքային սեփականություն հանդիսացող շենքում մոնտաժված, սակայն համապատասխան հաշվապահական ձևակերպում չստացած) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին՝ համաձայն N 65 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
9. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 16 հավելվածներում նշված գույքը նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես բնաիրային օգնություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշմամբ հաստատված կարգով ու պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետով սահմանված տարածքային մարմինների միջոցով։
10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, առաջարկել Վանաձորի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 64 և 65 հավելվածներում նշված շարժական և անշարժ գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և համապատասխան պայմանագրերի կնքումը:
(10-րդ կետը փոփ. 05.05.22 N 630-Ա)
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 39 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման 6.1-ին և 6.2-րդ կետերի և NN 61-63 հավելվածների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքի և որպես անշարժ գույքի բարելավում հանդիսացող գույքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն որոշման N 61 հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:
(12-րդ կետը փոփ., խմբ. 10.03.22 N 292-Ա)
13. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին, առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, գնահատված կարիքներին համապատասխան ապահովել՝ նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 16 հավելվածների համաձայն որպես բնաիրային օգնություն տրամադրված գույքի ստացման հայտերի ներկայացման, տեղափոխման և սահմանված կարգով շահառուներին բաշխման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
|
|
|
(հավելվածը լրաց. 05.05.22 N 630-Ա)
(հավելվածը լրաց. 05.05.22 N 630-Ա)
|
|
|
|
|
(հավելվածը փոփ., խմբ. 05.05.22 N 630-Ա)
|
|
(հավելվածը փոփ. 10.03.22 N 292-Ա)
|
|
|
(հավելվածը լրաց. 05.05.22 N 630-Ա)
|
|
(հավելվածը խմբ. 05.05.22 N 630-Ա)
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(հավելվածը խմբ. 10.03.22 N 292-Ա)
|
|
|
|
(հավելվածը խմբ. 10.03.22 N 292-Ա)
|
|
|
|
Հավելված N 60 ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2096-Ա որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է 10.03.22 N 292-Ա)
(հավելվածը խմբ. 10.03.22 N 292-Ա)
|
(հավելվածը փոփ. 10.03.22 N 292-Ա)
(հավելվածը խմբ. 10.03.22 N 292-Ա, 05.05.22 N 630-Ա)
|
|