«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1583-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետության կարիքների համար հետ վերցնելու մասին» N 1870-Ն որոշման 1-ին կետով` որպես օտարման գոտի հաստատված, տուֆաավազաքարային հանքավայրի շահագործման նպատակով պետության կարիքների համար հետ վերցվող 8 քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասերի արժեքների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 5,692.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված փոխհատուցման գումարը տրամադրել քաղաքացիներին` համաձայն հավելվածի:
| 
 
  | 
Ա. Մարգարյան | 
| 
 2005 թ. սեպտեմբերի 27  | 
| 
 
  | 
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
| 
 NN  | 
 Անունը, հայրանունը, ազգանունը  | 
 Գումարի չափը  | 
| 
 1.  | 
 Վասիլ Ֆյոդորի Կիսելյով  | 
 196.0  | 
| 
 2.  | 
 Վաչագան Գևորգի Ավետիսյան  | 
 513.0  | 
| 
 3.  | 
 Բենիամին Պողոսի Վելիցյան  | 
 490.0  | 
| 
 4.  | 
 Ալեքսանդր Նասլեդիի Հարությունյան  | 
 992.0  | 
| 
 5.  | 
 Նիկոլայ Մեսրոպի Ավետիսյան  | 
 1,026.0  | 
| 
 6.  | 
 Սերգեյ Մեսրոպի Ավետիսյան  | 
 958.0  | 
| 
 7.  | 
 Սուսաննա Սեմյոնի Կիրակոսյան  | 
 503.0  | 
| 
 8.  | 
 Լազար Մելիքի Հակոբյան  | 
 1,014.0  | 
| 
 Ընդամենը  | 
 5,692.0  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան |