Գլխավոր տեղեկություն
Номер
N 1096-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2012
Дата вступления в силу
10.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2012 թվականի N 1096-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանկֆուրտ գործուղելու մասին» N 1053-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. «Ա. Խուդոյանինը,» բառերից հետո հանել «Գ. Բարսեղյանինը, Գ. Հովհաննիսյանինը,» բառերը,

բ. «Ա. Ալեքսանյանինը» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Զ. Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերը.

3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Գ. Բեգլարյանինը,» բառերից հետո լրացնել «Զ. Մնացականյանինը,» բառերով.

4) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Վ. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Ա. Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը՝ համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։».

5) որոշման հավելվածում`

ա. հանել «Գ. Բարսեղյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ» և «Գ. Հովհաննիսյան-ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար» բառերը,

բ. «Ա. Խուդոյան-ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու» բառերից հետո լրացնել «Ռ. Հարությունյան-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Ս. Ավագյան-«Նյուզ Էյէմ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)» բառերից հետո` «Խ. Ադումյան-թարգմանիչ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 9

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան