Գլխավոր տեղեկություն
Համար
N 1591-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1591-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հուլիսի 5-ից մինչև 2028 թվականի հուլիսի 4-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1591-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման
երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-

թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8701211011

8701211019

IVECO AS440ST/P

S-WAY 490 Euro 6

թամբային քարշակներ

2022 թ.- 2025 թ.

հատ

30

ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ

Բելգիա, Նիդերլանդներ, ԵՄ երկրներ, Չինաստան,

ԱՄԷ, Վրաստան

1 228 500 000

 

2. 

 8716393001

Krone duoplex Steel մակնիշի՝ իզոթերմիկ կամ սառնարանային կիսակցորդներ 

2022 թ.- 2025 թ. 

հատ 

30 

ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ 

Բելգիա, Նիդերլանդներ, ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան 

 

478 800 000

 

2․1.

8704600000

MAXUS V1 GVW 2495KG

Էլեկտրական շարժիչով բեռնատար 2022 թ.-2026 թ.

հատ

15

ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ

Բելգիա, Նիդերլանդներ, ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՄԷ,

Վրաստան

133 115 000

 

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

3.

3907610000

Հատիկավորված

պոլիէթիլեն

տերեֆտալատ

Բնորոշիչ

մածուցիկություն՝

0.78dl/g և ավելի

կգ

15 000 000

Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա, Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան

Սաուդյան

Արաբիա, Իրան,

Ինդոնեզիա, ԵՄ

երկրներ, ԱՄԷ,

Չինաստան,

Հնդկաստան,

ԱՄՆ, Վրաստան

6 610 500 000

 
 4․

3901209009 

 Ցածր ճնշման բարձր

խտության պոլիէթիլենի

առաջնային հումք

 Բնորոշիչ

մածուցիկություն՝ 0․94 dl/g և ավելի

 կգ

2 000 000 

Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա,

Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան,

Հարավային

Կորեա,

Թաիլանդ,

Վիետնամ,

Մալայզիա,

Քաթար 

Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա,

Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան,

Հարավային

Կորեա,

Թաիլանդ,

Վիետնամ,

Մալայզիա,

Քաթար 

1 053 572 000 

 

5․ 

3923900000 

Պլաստմասսայե

տակդիր (պալետ)՝

ապրանքների

տեղափոխման

համար 

Վերամշակված (ոչ առաջնային) ցածր ճնշման բարձր խտության պոլիէթիլենից (recycled HDPE injection grade), Արտաքին չափեր՝ 120x80x13.5 սմ, 1 տակդիրի զտաքաշ՝ 6կգ (+-3%) 

կգ 

1 900 000 

 Հնդկաստան,

Սաուդյան

Արաբիա,

Իրան,

Ինդոնեզիա,

ԵՄ երկրներ,

ԱՄԷ,

Չինաստան,

ԱՄՆ,

Վրաստան,

Հարավային

Կորեա,

Թաիլանդ,

Վիետնամ,

Մալայզիա,

Քաթար

Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, ԱՄՆ, Վրաստան, Հարավային Կորեա, Թաիլանդ, Վիետնամ, Մալայզիա, Քաթար 

874 209 000 

 
 

Ընդամենը

           

10 378 696 000

 

(հավելվածը լրաց., փոփ. 14.03.24 N 378-Ա, 20.06.24 N 918-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2024, N 918-Ա 21.06.2024, N 1591-Ա
14.03.2024, N 378-Ա 16.03.2024, N 1591-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան