Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 285-Ա

 

«ԱՍՏՂԱՎԱՐԴ» ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 24,941,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Գեղարքունիքի մարզի հաշմանդամ երեխաների բարեկեցության պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 08413732) «ՊԻ ԿԱ ԷՖ Աուդիտ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00419022) 2024 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 285-Ա որոշման

 

«ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի 35 բնակավայրերում բնակվող հաշմանդամություն ունեցող 182 երեխաների տեղաշարժն ապահովելու նպատակով երկու մարդատար մեքենայի ներմուծում, հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի, ֆիզոթերապիստի, արտթերապիստի, էռգոթերապիստի կողմից անվճար վերականգնողական ծառայություններից օգտվելու համար:

2020 թվականից «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիրը, որում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձինք ևս կօգտվեն ավտոմեքենաների

ծառայություններից:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, հասցեն՝ քաղ. Երևան, Բաբայան 23/4

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպություն, (հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս խոշորացված համայնք, Հովհաննես Արզոյան 49) ՀՎՀՀ՝ 08413732

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս խոշորացված համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

24,941,800 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի 35 բնակավայրերի՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատվան, Շատջրեք, Տրետուք, Կուտական, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Արփունք, Կախակն, Ավազան, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ակունք, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան, Վանեվան, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղաքար, Նորակերտ, հաշմանդամություն ունեցող 182 երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու նպատակով Ford Transit մակնիշի երկու մարդատար մեքենայի ներմուծում՝ 24,241,800 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Հարմարեցված ավտոմեքենաները կաշխատեն երեխաների շարունակական ծառայությունների մատուցման հասանելիությունն ապահովելու համար: Գործընթացը կշարունակվի նաև ծրագրի ավարտից հետո: Ծրագրի ավարտից հետո՝ 2025 թվականի ապրիլի 1-ից, Ford Transit մակնիշի երկու մարդատար ավտոմեքենաները տնօրինվելու և շահագործվելու են «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության կողմից: Ավտոմեքենաներն արտացոլվելու են «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության հաշվեկշռում:

2) Աուդիտորական ծառայությունների իրականացում՝ 700,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Ford Transit մակնիշի երկու մարդատար մեքենայի ներմուծում՝ 24,241,800 դրամ:

2) Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, Վարդենիսի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ճապոնիայի դեսպանատուն ներկայացվող ամենամսյա հաշվետվություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան