ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» դեկտեմբերի 2020 թվականի N 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն`
ա. եկամուտների գծով 386,582.0 հազար դրամ,
բ. ծախսերի գծով 996,785.1 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 610,203.1 հազար դրամ:
2) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:
3) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:
4) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:
5) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:
6) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:
7) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:
(1-ին կետը փոփ. 15.01.21 N 4-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (7) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
||
ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
||
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
||
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 գ. Ջրվեժ |
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի |
(հավելվածը փոփ. 15.01.21 N 4-Ն, 14.04.21 N 15-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.11.2021, N 65-Ն | 27.11.2021, N 93-Ն | |
07.10.2021, N 49-Ն | 25.10.2021, N 93-Ն | |
07.07.2021, N 35-Ն | 25.07.2021, N 93-Ն | |
25.05.2021, N 23-Ն | 10.06.2021, N 93-Ն | |
14.04.2021, N 15-Ն | 01.05.2021, N 93-Ն | |
15.01.2021, N 4-Ն | 31.01.2021, N 93-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|