ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 16 |
քաղ. Աստանա |
ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության՝ միջկառավարական համաձայնագրի հիման վրա Եվրասիական տնտեսական միության շրջանակներից դուրս ավիացիոն պատահարների քննություն իրականացնող անկախ մարմին (այսուհետ՝ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող մարմին) ստեղծելու մտադրության և դրա ստեղծման ընթացակարգերում Ղազախստանի Հանրապետության շահագրգռվածության մասին տեղեկատվությունը՝ հանձնարարել.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններ ուղարկել առաջարկություններ՝ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող մարմին ստեղծելու և դրանք մշակելու համար աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ:
2. Շահագրգիռ անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 10-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել առաջարկություններ՝ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող մարմին ստեղծելու և դրանք մշակելու համար աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգումն ու փոխգործակցությունը և 2018 թվականի առաջին եռամսյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել աշխատանքի ընթացքի մասին:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
