«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 դեկտեմբերի 2004 թ. |
N 316-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցում» (այսուհետ՝ «Ուղեցույց») կատարել հետևյալ լրացումները.
1.1. Ուղեցույցի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, եթե բանկում որպես ղեկավար գրանցվելիս Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մեկ անգամ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել այն անձանց գրանցման վերաբերյալ դիմումներին, որոնց մոտ առկա է եղել սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա նույն բանկում կամ այլ բանկում կրկին ղեկավար գրանցվելիս նշված անձանց գրանցման վերաբերյալ դիմումները չեն ներկայացվում Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի դրական եզրակացությունն ստանալուց հետո նշված անձանց մոտ չեն առաջացել սույն ուղեցույցի 5-րդ կետով նշված հիմքերը: Բացառություն են կազմում բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և բանկի գլխավոր հաշվապահի պաշտոնները, որոնցում ղեկավարների գրանցման հարցը ամեն անգամ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդում, եթե գրանցման ներկայացված անձանց մոտ առկա է եղել սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը:»:
1.2. Ուղեցույցի 5-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «գրանցման վերաբերյալ» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցի» 5-րդ կետի կիրառման վերաբերյալ» թիվ 9 պաշտոնական պարզաբանումը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|