040.0632.16.10.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 1999 թվականի N 632
քաղ. Երևան
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, իսկ օրենքի 4 հոդվածով նախատեսված` փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու իրավասությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
(1-ին կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |