ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2015 թվականի |
թիվ 32 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 28-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. 20-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» որոշման մեջ սահմանվում է տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ժամկետ, որը չի կարող լինել տեխնիկական կանոնակարգն ընդունելու օրվանից 180 օրացուցային օրից պակաս»:
2. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
««Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման մեջ սահմանվում է տեխնիկական կանոնակարգում փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ, որը չի կարող լինել տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների ընդունման օրվանից 180 օրացուցային օրից պակաս»:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |