«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 680-Ա
«ԼՈՌՈՒ (ՎԱՆԱՁՈՐ) ԵՎ ՇԻՐԱԿԻ (ԳՅՈՒՄՐԻ) ՄԱՐԶԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ «ԳԻՏԵԿ» («GITEC») ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎՈԼՖԳԱՆԳ ՇՏԵՆՑԵԼԻՆ, ՕԼԱՖ ՌՈԽՈՑԿԻԻՆ ԵՎ ԱՆԳԵԼԱ ԳՐԻՄԻԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշման պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և KFW բանկի միջև 2004 թվականի նոյեմբերի 16-ին կնքված ֆինանսավորման մասին պայմանագրի 7.4-րդ և վարկի տրամադրման մասին պայմանագրի 8.4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային ծրագրի իրականացմանն աջակցող «ԳԻՏԵԿ» («GITEC») խորհրդատվական կազմակերպության աշխատողներ` օտարերկրյա քաղաքացիներ Վոլֆգանգ Շտենցելին, Օլաֆ Ռոխոցկիին և Անգելա Գրիմիին տալ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող` Գյումրի, Վանաձոր և Մարալիկ քաղաքների, Դարպաս, Լեռնապատ, Շահումյան, Ախուրյան, Ազատան գյուղերի քարտեզներին ու գաղտնի նյութերին` համաձայն հավելվածի, իրազեկ լինելու իրավունք:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային ծրագրի իրականացմանն աջակցող «ԳԻՏԵԿ» («GITEC») խորհրդատվական կազմակերպության կողմից իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ` գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման հետ կապված գաղտնիության պահպանման, գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորությունների կատարման նպատակով ապահովել «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային ծրագրի իրականացմանն աջակցող «ԳԻՏԵԿ» («GITEC») խորհրդատվական կազմակերպության` սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատողների կողմից` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման ընթացքում նրանց պարտականությունները սահմանող աշխատանքային պարտավորագրի կնքումը.
բ) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 18-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` սահմանված աշխատանքների իրականացման, պարտականությունների կատարման ընթացքում ապահովել պետական և ծառայողական գաղտնիքը պահպանելու նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային ծրագրի իրականացմանն աջակցող «ԳԻՏԵԿ» («GITEC») խորհրդատվական կազմակերպությանը տրամադրել սույն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինության տակ գտնվող համապատասխան նյութերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 1 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԼՈՌՈՒ (ՎԱՆԱՁՈՐ) ԵՎ ՇԻՐԱԿԻ (ԳՅՈՒՄՐԻ) ՄԱՐԶԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ «ԳԻՏԵԿ» («GITEC») ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎՈԼՖԳԱՆԳ ՇՏԵՆՑԵԼԻՆ, ՕԼԱՖ ՌՈԽՈՑԿԻԻՆ ԵՎ ԱՆԳԵԼԱ ԳՐԻՄԻԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ` ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Գյումրի քաղաքի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
2. Վանաձոր քաղաքի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
3. Մարալիկ քաղաքի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
4. Դարպաս գյուղի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
5. Լեռնապատ գյուղի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
6. Շահումյան գյուղի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
7. Ախուրյան գյուղի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
8. Ազատան գյուղի 1:2000, 1:5000 մասշտաբի հատակագծերը և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |