ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման գործողությունը՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացված 900013000428 արտաբյուջետային միջոցների հաշվին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը փոխանցված ֆինանսական միջոցների վերադարձը մասհանումներ կատարած կազմակերպությունների հաշվի համարներին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել քվոտայի ներդրման արդյունքում գործնականում ի հայտ եկած խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների բազմակողմանի վերլուծություն և ըստ այդմ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մայիսի 6 Երևան
վարչապետԿ. Կարապետյան