«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 2027-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող «Փոխհատուցում զոհված ազատամարտիկների երեխաներին` բուհերում վճարովի ուսուցման համար» ծրագրից պակասեցված 6067.5 հազ. դրամը և «Հատուկ ընդհանուր կրթական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրից պակասեցված 6717.0 հազ. դրամը (ընդամենը` 12784.5 հազ. դրամ) ուղղել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի զինվորական ամբիոնի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների հատկացման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի |
Ցուցանիշների փոփոխությունները | |
խումբը |
ենթա-խումբը |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
|||
այդ թվում` | |||
06 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ |
(6067.5) | |
05 |
Այլ սոցիալական ծրագրեր |
(6067.5) | |
01. Փոխհատուցում զոհված ազատամարտիկների երեխաներին` բուհերում վճարովի ուսուցման համար |
(6067.5) | ||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(6067.5) | ||
այդ թվում` |
|||
ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ |
(6067.5) | ||
04 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
||
04 |
Հատուկ ընդհանուր կրթություն |
(6717.0) | |
02. Հատուկ ընդհանուր կրթական ուսուցման գծով պետական պատվեր |
(6717.0) | ||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(6717.0) | ||
այդ թվում` |
|||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
(6717.0) | ||
08 |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն |
12784.5 | |
02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր, |
12784.5 | ||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
12784.5 | ||
այդ թվում` |
|||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
12784.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |