ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 623-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից չթույլատրված ծախս ճանաչված գումարի վերադարձը վարկային միջոցների հաշվին ֆինանսավորելու նպատակով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 145205.04 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի հատկացումը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 15 Երևան |