«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314194
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 ապրիլի 2014 թ. |
թիվ 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 15-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ.______________ (ամիս) |
ՁԵՎ 65-էլեկտրո(ամսական) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | ||||||||||
Ներկայացնում է___________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Ուղևորափոխադրումներ, ուղևորաշրջանառություն և հասույթներ
(ամսական) |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը |
110 |
հազար ուղևոր |
|
Ուղևորաշրջանառությունը - ընդամենը |
120 |
հազար ուղևոր-կմ |
|
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
130 |
հազար |
|
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը |
140 |
մարդ |
2. Ծախսեր, շարժակազմ և գծերի երկարությունը
(տարեկան) |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը |
210 |
հազար |
|
Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջին |
220 |
հատ |
|
Տրոլեյբուսի շարժակազմի վազքը |
230 |
հազար |
|
Ճոպանուղու շարժակազմի վազքը |
240 |
հազար |
|
Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքը |
250 |
հազար |
|
Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքը |
260 |
հազար |
|
Ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը |
270 |
հազար մեքենա (վագոն, գնացք) - ժամեր |
|
Տրոլեյբուսային երթուղիների քանակը |
280 |
միավոր |
|
Մետրոպոլիտենի կայարանների թիվը տարվա վերջին |
290 |
հատ |
|
Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջին |
300 |
կմ |
|
Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունն երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին |
310 |
-"- |
|
Ուղևորների փոխադրումների հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը |
320 |
հազար |
Ղեկավար |
_______________________ | _____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_______________________ | _______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն)
| ||
« _ _ »___ ___20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 15-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա և հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` «Ուղևորափոխադրումներ, ուղևորաշրջանառություն և հասույթներ (ամսական) (բաժին 1)», «Ծախսեր, շարժակազմ և գծերի երկարությունը (տարեկան) (բաժին 2)»: Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ` հաշվետու ամսվա, իսկ 2-րդ բաժինը՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար:
6. Փոխադրվել են ուղևորներ (տող 110) ցուցանիշն որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվոըները):
7. Ուղևորաշրջանառությունը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
8. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 140) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
10. Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը (տող 210) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
11. Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջին (տող 220) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների, մետրոպոլիտենի և ճոպանուղու վագոնների այն քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
12. Ուղևորատար շարժակազմի վազքը (տող 230 և 240) լրացվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն (մեքենա)-կմ):
13. Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքը (տող 250) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
14. Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքներիի վազքը (տող 260) ցուցանիշը որոշվում է բոլոր գնացքների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
15. Ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը (տող 270) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
16. Տրոլեյբուսային երթուղիների քանակը (տող 280) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:
17. Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջին (տող 300) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս: Շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 300 տողում:
18. Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունն երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին (տող 310) ցուցանիշը ներառում է ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը՝ ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի: