«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունիսի 2002 թ. |
N 37-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությանը կից՝ «Տեղեկատվություն ապրանքանյութական արժեքների ելքի մասին» 1-4´ ձևը և դրա լրացման հրահանգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. սեպտեմբերի 1-ի N 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 7 որոշման 1.1 կետով հաստատված` «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևը և 1.2 կետով հաստատված՝ «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևի լրացման հրահանգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Հավելված Հաստատված է |
__________________________________________
Կազմակերպության (ընկերության) անվանումը
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ
ձև N 1-4´
առ 1 _______________ 200 թ.
Ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու եռամսյակին (տարվան*) հաջորդող ամսվա 25-ը |
հազ. դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
*) Ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը |
«Տեղեկատվություն ապրանքանյութական արժեքների ելքի մասին»
Ձև 1-4´-ի լրացման հրահանգը
Սույն տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով է ներկայացվում ինչպես միջանկյալ, այնպես և տարեկան հաշվետու ժամանակաշրջանի համար՝ աճողական տվյալներով:
Տեղեկատվական 1-4 ձևում ցույց է տրվում որոշ ընթացիկ ակտիվների՝ նյութերի և արագամաշ առարկաների (ըստ ենթահաշիվների) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝
● տարեսկզբի մնացորդը (սյունակ 2)
● հաշվետու ժամանակաշրջանի դեբետային շրջանառությունը (սյունակ 3)
● հաշվետու ժամանակաշրջանի կրեդիտային շրջանառությունը (սյունակ 4)
● հիմնական գործունեության ծախսերում ընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 5)
● հաշվետու ժամանակաշրջանում օտարված (վաճառված) նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 6)
● հաշվետու ժամանակաշրջանում կապիտալ ներդրումներում ընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքը (սյունակ 7)
● հաշվետու ժամանակաշրջանում 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում չընդգրկված նյութերի և արագամաշ առարկաների ելքի գումարը (սյունակ 8)
● հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդը (սյունակ 9)
● տեղեկատվության 1 տողում ներկայացված է 211 «Նյութեր» հաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.1 տողում ներկայացվում է 2111 «Հումք և նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.2 տողում ներկայացվում է 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.3 տողում ներկայացվում է 2113 «Վառելիք» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.4 տողում ներկայացվում է 2114 «Տարա և տարանյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.5 տողում ներկայացված է 2115 «Պահեստամասեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.6 տողում ներկայացված է 2116 «Շինանյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.7 տողում ներկայացված է 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.8 տողում ներկայացված է 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 1.9 տողում ներկայացված է 2119 «Այլ նյութեր» ենթահաշվի մնացորդը և շրջանառությունը
● տեղեկատվության 2 տողում ներկայացվում է 213 «Արագամաշ առարկաներ» հաշվի մնացորդը և շրջանառությունը։