ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28-ը դեկտեմբերի, 2020թ., N 49-Ն
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջներով` ավագանին որոշում է՝
1.Հաստատել Հայանիստ համայնքի 2021 թվականի վարչական բյուջեն`
1) եկամուտների գծով` 77 372.2 հազար դրամ,
2) ծախսերի գծով` 77 372.2 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի եկամուտներն` ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելվածի 1-ի:
3. Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելվածի 2-ի:
4. Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի ծախսերն` ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի 3-ի:
5.Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի ծախսերն` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի 4-ի:
6. Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեն՝ եկամուտների և ծախսերի գծով` 0 դրամ:
7. Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտներն՝ ըստ առանձին եկամտատեսակների և հատկացումների՝ հետևյալ չափերով`
1)համայնքի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից մուտք ֆոնդային բյուջե` 0 դրամ,
2) համայնքի ֆոնդային բյուջեի ազատ մնացորդ, որն ուղղվում է ծախսերի ծածկման` 0 դրամ,
3)համայնքի սեփականություն համարվող գույքի օտարումից մուտքեր` 0 դրամ,
4) համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումներ` 0 դրամ:
Ավագանու անդամներ՝
1. Ալեքսանյան Ռազմիկ
2. Գրիգորյան Զորիկ
3. Գևորգյան Սարգիս
4. Կատանյան Լևոն
5. Մկրտչյան Գեորգի
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Բ. ՍԱՐԿԻՍՅԱՆ |
28.12.2020 թ. գ. Հայանիստ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: