ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 1806-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԵՀՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Թեհմինե Վարդանյանի 02.08.2012 թ.
թիվ 20086 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Թեհմինե Վարդանյանին 2011 թվականի հոկտեմբերի 20-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ իրականացման թիվ Ա-ԴԳ-000771 լիցենզիայի գործողությունը 2012 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան
