ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2017 թվականի N 311-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի պաշտոնի անձնագիր N 201»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 202»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 203»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 204»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 205»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 206»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 29 Երևան
վարչապետԿ. Կարապետյան