Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2023
Ընդունող մարմին
Փամբակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.06.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ՀՈՒՆԻՍԻ 2023 թվականի N 67-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -12

 

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

   

 

Հավելված

Փամբակ համայնքի ավագանու

2023 թվականի հունիսի 12-ի

թիվ 67-Ն որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Համայնքի կողմից մատուցվող ծառայության անվանումը

Սահմանված դրույքաչափերը
/ՀՀ դրամ/

1.

Սահմանել Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համար վճարներ`

 

1)

«Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ – Վանաձոր երթուղու ուղևորափոխադրման արժեքը /1 անձի համար, իսկ մինչև 6 տարեկան երեխայի համար անվճար/ սահմանել

 

ա.

Դսեղ-Վանաձոր

400

բ.

Դեբետ-Վանաձոր

350

գ.

Եղեգնուտ-Վանաձոր

300

դ.

Վահագնաձոր-Վանաձոր

200

ե.

Փամբակ-Վանաձոր

100

2)

Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ․ տեխնիկայով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար

 

ա․

Վար՝ 1 հա-ի համար

50000

բ․

Փխրեցում /ֆրեզ/՝ 1 հա-ի համար

60000

գ․

Ցորենի ցանքս՝ 1 հա-ի համար

15000

դ․

Կարտոֆիլի ցանքս՝ 1 հա-ի համար

30000

ե․

Թորխ /քախան և բուկլից/՝ 1 հա-ի համար

30000

զ․

Հակերի կապում՝ 1 հատ

150

է․

Հունձ՝ 1 հա

30000

3)

Համայնքային սեփականություն հանդիսացող տրակտորներով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար

 

ա․

Բելառուս մակնիշի տրակտորի աշխատանքը՝ 1 ժամ

12000

բ․

JSB մակնիշի տեխնիկայի աշխատանքը՝ 1 ժամ

15000

2.

«Մարգահովիտի բարեկարգում և սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանափորի ծառայության մատուցման համար սահմանել վճար՝

 

1)

համայնքի բնակչի համար

5000

2)

համայնքի բնակիչ չհանդիսացող անձի համար

10000

3.

Սահմանել Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար վճարներ՝

 

1)

Մեկ օրվա համար

10000

2)

Երկու օրվա համար

15000

4.

Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի համայնքային ջրագծին միանալու համար սահմանել աբոնենտային վճար՝

50000

5.

Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը սահմանել` ամսական

100

Փամբակ համայնքի ղեկավար՝

Ս. Կոստանդյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան