ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
2) 5-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-12-Ն |