ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետում «դատարանները» բառը փոխարինել «դատարանը» բառով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մասնագիտացված դատարան է վարչական դատարանը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասից հանել «քաղաքացիական, քրեական և» բառերը, իսկ «դատարանների» բառը փոխարինել «դատարանի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
2) Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.
3) Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
4) Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
5) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
6) Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
7) Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:
2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.
3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.
9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 4-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենսգրքի 5-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «15» թիվը փոխարինել «19» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, քաղաքացիական և քրեական» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 55-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:
Սույն մասով նախատեսված կարգով ամբաստանյալը նիստերի դահլիճից հեռացվում է մինչև 10 օր ժամկետով:»:
Հոդված 12. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «առաջին ատյանի քրեական, քաղաքացիական և» բառերը հանել, իսկ «դատարանների» բառը փոխարինել «դատարանի» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
2) 2-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
3) 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
4) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 9-րդ» բառերը, իսկ «կամ 9-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 129-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «այլ» բառը.
2) 4-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 16. Օրենսգրքի 132-րդ հոդվածից հանել «առաջին ատյանի այլ մասնագիտացված դատարանի նախագահը,» բառերը:
Հոդված 17. Օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասում «մասնագիտացված դատարանների» բառերը փոխարինել «մասնագիտացված դատարանի» բառերով:
Հոդված 18. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
2. Արդարադատության խորհրդի գործող դատավոր անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կիրառված սանկցիայի դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 11 Երևան ՀՕ-46-Ն |
|