ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն N 137
«5» փետրվարի 1996 թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12 կետի համաձայն
Հրամայում եմ
Հաստատել «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը»:
|
Վ. Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ |
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգը մշակվել է ՀՀ նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. հունվարի 15-ի N 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12 կետի համաձայն և սահմանվում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը:
2. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը կատարվում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
3. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում գրանցման են ենթակա բոլոր գերատեսչական նորմատիվ ակտերը բացառությամբ «գաղտնի» գլխագիր ունեցողներից, որոնք գրանցվում են հատուկ գրանցամատյանում:
4. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ` հերթական կարգով համարակալվում, կարվում է համապատասխան էջերով և կնքվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով (ձևը կցվում է հավելված 1):
Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանը վարվում է նաև համակարգչային հատուկ ծրագրով:
5. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում նշվում է`
ա) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի հերթական թիվը.
բ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստացման ամսաթիվը.
գ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի ընդունման ամսաթիվը.
դ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտն ընդունող նախարարությունը կամ գերատեսչությունը.
ե) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի անվանումը.
զ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը ստորագրած պաշտոնատար անձի անուն ազգանունը.
է) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը ամսաթիվը.
ը) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը, ամսաթիվը.
թ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի գրանցման թիվը.
ժ) գրանցված նորմատիվ ակտի վերադարձման ամսաթիվը:
6. Պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը կազմվում է սույն կարգի հավելված 2-ով սահմանվածի կարգով: Կազմված և հաստատված եզրակացությունը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ նրա տեղակալներին, որոնք որոշում են գրանցել կամ մերժել գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցումը:
7. Պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի գրանցման թիվը (համարը) կազմված է ութ թվանշաններից, որոնցից առաջին երկուսը սույն կարգի հավելված 3-ում սահմանված նախարարության կամ գերատեսչության դասիչի համարն է, երրորդ և չորրորդ թվանշանները` պետական գրանցման տարեթիվն է, իսկ վերջին չորսը թվանշանները` տվյալ տարում պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտի հերթական համարն է:
8. Գերատեսչական նորմատիվ ակտը գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում գրանցվում է միայն այդ ակտի վերաբերյալ եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա տեղակալների կողմից «գրանցել» մակագրությունը կատարելուց հետո:
9. Գերատեսչական նորմատիվ ակտը գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների և տողեր բաց թողնելու:
ԳՐԱՆՑՎԱԾ Է |
Հավելված 1 |
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
թիվ | նորմատիվ ակտի ստացման ամսաթիվը |
նորմատիվ ակտի ստացման ամսաթիվը նախարարությունը, գերա- տեսչությունը, նրա հասցեն |
նորմատիվ ակտն ընդունող | նորմատիվ ակտի անվանումը | |
նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը ստորագրված (հաստատած) պաշտոնատար անձը |
նորմատիվ ակտի եզրակացության թիվը |
նորմատիվ ակտի գրանցելու մասին եզրակացության ամսաթիվը |
նորմատիվ ակտի գրանցման թիվը (համարը) |
գրանցված նորմատիվ ակտի վերադարձման ամսաթիվը |
Հավելված 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ |
------------------------------ |
գրանցել (գրանցումը մերժել) |
---- ----------- 199-թ. |
--------------------------------- |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ-
------------------------------------------------------------------------------------------------------
(նորմատիվ ակտն ընդունող մարմնի անվանումը)
------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------
(նորմատիվ ակտի անվանումը)
--- -------199-թ. |
--- -------199-թ. |
--- ------- 199-թ. |
(հաստատման ամսաթիվը) |
(հանձնման ամսաթիվը) |
(կատարման ժամկետը) |
------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------

(եզրակացություն)
-------------------------------------------------------------------------------------------------
(վարչության խորհրդատու Ա. Ա. Հ.)
--- -------199-թ. |
---------------------------- |
(եզրակացության ամսաթիվը) |
(ստորագրություն) |
-------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------
(եզրակացություն)
-------------------------------------------------------------------------------------------------
(փորձագետ Ա. Ա. Հ.)
|
|
(եզրակացության ամսաթիվը) |
(ստորագրություն) |
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
-------------------------------
ենթակա է (ենթակա չի) գրանցման
---- ---------- 199-թ.
-------------------------------
|
Հավելված 3 |
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
100. |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ |
102. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ |
103. |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ |
104. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ |
105. |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ |
106. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ |
108. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ |
109. | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի հրամաններ |
110. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ |
111. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամաններ |
112. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի հրամաններ |
113. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ |
114. | Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի հրամաններ |
115. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ |
116. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հրամաններ |
117. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ |
118. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ |
120. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի հրամաններ |
121. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ |
122. | Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ |
123. | Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
300. | Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ |
301. | Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության պետի հրամաններ |
302. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչության պետի հրամաններ |
303. | Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումներ |
304. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի հրամաններ |
305. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ |
306. | Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի հրամաններ |
308. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի հրամաններ |
310. | Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի հրամաններ |
311. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետի հրամաններ |
312. | Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի հրամաններ |
313. | Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի հրամաններ |
314. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) տնօրենի հրամաններ |
315. | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամաններ |
316. | Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետի հրամաններ |
318. | Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տնօրենի հրամաններ |
319. | Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ |
320. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ |
321. | Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի որոշումներ |
322. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի հրամաններ |
323. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ |
324. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ |
325. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ |
326. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ |
327. | Հայկական երկաթուղու դեպարտամենտի պետի հրամաններ |
328. | ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի հրամաններ |
329. | Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պետի հրամաններ |
ՄԱՐԶԵՐ
500. | Երևանի քաղաքապետի որոշումներ |
501. | Արագածոտնի մարզպետի որոշումներ |
502. | Արարատի մարզպետի որոշումներ |
503. | Արմավիրի մարզպետի որոշումներ |
504. | Գեղարքունիքի մարզպետի որոշումներ |
505. | Լոռու մարզպետի որոշումներ |
506. | Կոտայքի մարզպետի որոշումներ |
507. | Շիրակի մարզպետի որոշումներ |
508. | Սյունիքի մարզպետի որոշումներ |
509. | Վայոց ձորի մարզպետի որոշումներ |
510. | Տավուշի մարզպետի որոշումներ |
(հավելվածը խմբ. 17.03.99 թիվ 520, լրաց. 11.05.99 N 745)
(կարգը խմբ. 17.03.99 թիվ 520, լրաց. 11.05.99 N 745)
ԳՐԱՆՑՎԱԾ Է |