«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 օգոստոսի 2007 թ. |
N 200-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. 2007 թվականի սեպտեմբերի 12-ից գործողության մեջ դնել Եվրոպա. Սկաուտական շարժման 100-ամյակին նվիրված «EUROPA Սկաուտական շարժման 100-ամյակը» նամականիշը` սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 100000 հատ:
2. 2007 թվականի սեպտեմբերի 13-ից գործողության մեջ դնել Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակին նվիրված «Գուսան Շերամ 1857-1938» նամականիշը` սահմանելով անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
3. 2007 թվականի սեպտեմբերի 14-ից գործողության մեջ դնել Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «1907-1973 Հայ կոնյակագործության նահապետ Մարգար Սեդրակյան» նամականիշը` սահմանելով անվանագինը 170 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
4. 2007 թվականի հոկտեմբերի 9-ից գործողության մեջ դնել Հայկական ճարտարապետական հուշարձաններ. Մեծ եղեռնի հուշահամալիրին նվիրված «Memorial to the victims of the Genocide, Yerevan Մեծ եղեռնի հուշահամալիր, Երևան, Ճարտարապետներ` Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան» գեղաթերթիկը` սահմանելով անվանագինը 480 դրամ, տպաքանակը` 20000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |