«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 հունիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11805221
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2005 թ. |
N 397-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգում կատարել հետևյալ լրացումները.
ա) 7-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«11) թվային մաս հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի իրականացման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին` օրինակելի ձև Հ-12-ին համապատասխան (կցվում է)»,
բ) 9-րդ կետում ««9»» թվից հետո լրացնել ««11»» թիվը:
2. (կետն ուժը կորցրել է 28.03.07 N 324-Ն)
Վ. Խաչատրյան |
Հավելված 1 |
Օրինակելի ձև Հ-12
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԲՆՈՐՈՇՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
01.________.01._______. ժամանակահատվածի համար
(հավելվածն ուժը կորցրել է 28.03.07 N 324-Ն)