«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 983-Ն որոշման 2-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը` համաձայն N 2 հավելվածի և N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Վարդանյան
Հավելված N 1 |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ե Ռ Ա Կ Ո Ղ Մ Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք.________________ |
___ __________ 200 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն)__________________________
________________________________________________________________ | |
(տարածքային կենտրոնի անվանումը) | |
ի դեմս տնօրեն______________________________________________________-ի, | |
(ազգանունը, անունը, հայրանունը) |
|
_______________________________________________կազմակերպության ղեկավար | |
(կազմակերպության անվանումը) |
|
(այսուհետ` գործատու) ի դեմս_____________________________________________-ի | |
(ազգանունը, անունը, հայրանունը) |
ի դեմս ____________________________________________________________-ի
(ազգանունը, անունը, հայրանունը, հաշվառման քարտի համարը) |
I. Պայմանագրի առարկան
1. Պայմանագրի առարկան տարածքային կենտրոնի առաջարկությամբ այլ վայր աշխատանքի գործուղվող անձի նյութական ծախսերի հատուցումն է:
II. Կողմերի իրավունքները
2. Անձը իրավունք ունի.
ա) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ սահմանված գումարի փոխանցումը, այդ թվում՝ միանվագ ֆինանսական աջակցության գումարը.
բ) գործատուից պահանջել աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի պարտավորությունների կատարում, այդ թվում՝ գործատուի և անձի միջև կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետներում աշխատավարձի վճարում:
3. Գործատուն իրավունք ունի.
անձից պահանջել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում:
4. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի.
ա) անձի և գործատուի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները.
բ) սույն պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում գործատուից պահանջել տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք՝ անձի աշխատանքային գործունեության մասին:
III. Կողմերի պարտականությունները
5. Անձը պարտավոր է.
ա) սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առևտրային բանկում իր անվամբ բացել բանկային հաշիվ և այդ մասին եռօրյա ժամկետում տեղյակ պահել տարածքային կենտրոնի տնօրենին` հայտնելով իր անվամբ բացված բանկային հաշվի համարը և բանկի ռեկվիզիտները.
բ) սույն պայմանագրի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետում անցնել աշխատանքի
________________________________________________________________ում
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 16-ի թիվ 983-Ն որոշման 24-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերադարձնել այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ ստացած ֆինանսական միջոցները` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին:
6. Գործատուն պարտավոր է.
ա) ______ __________ _________ 200 թ. |
_________ ___________ անձին |
(ամսաթիվ, ամիս, տարեթիվ) |
(տևողությունը) |
ընդունել աշխատանքի՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 16-ի թիվ 983-Ն որոշման 24-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերադարձնել այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված ֆինանսական միջոցները` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին:
7. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է.
այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել անձի բանկային հաշվի համարին:
IV. Եզրափակիչ դրույթներ
8. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի փոխհամաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սույն պայմանագիրը կազմված է երեք հավասարազոր օրինակից և պահվում է կնքող կողմերի մոտ:
10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:
Տարածքային կենտրոն __________________________________________________ | |||
(անվանումը, գտնվելու վայրը) |
Տնօրեն ______________________________ |
_________________________ | |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Գործատու |
__________________________ |
__________________________ |
(անվանումը) |
(գտնվելու վայրը) | |
Տնօրեն |
_____________________________ |
____________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Անձ |
____________________________________________ |
________________ |
(անունը, ազգանունը, հայրանունը) | (ստորագրությունը) | |
________________________________________________________________ | ||
(անձնագրի համարը, բնակության վայրը) |
____ _________ 200 թ.
Հավելված N 2 |
Ձև
«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ ———————.————- -ին
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
_________200 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ | |
(ամիս) |
Հ/Հ | Անձի անունը, ազգանունը, հայրանունը |
Անձնագրի սերիան, համարը |
Սոցիալական քարտի համարը |
Նոր մշտական (ժամանակավոր) բնակության վայրը |
Բանկային ռեկվիզիտները |
Պահանջվող գումարը (հազ. դրամ) |
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության |
_________________________ |
(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը) |
Զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոնի տնօրեն |
_______________ |
___________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ. |
||
Տնտեսագիտական բաժնի պետ |
_________________________ |
________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
______ _______________200 թ.
Հավելված N 3 |
Ձև
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
____ ___________-ին
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
_________200 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ | |
(ամիս) |
Հ/Հ |
Զբաղվածության տարածքային |
Ֆինանսավորվող |
Պահանջվող գումարը |
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ |
_______________ |
___________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ. |
||
Տնտեսագիտական բաժնի պետ |
____________________ |
________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
______ _______________200 թ.