ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2004 թվականի N 1133-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միաբանության «Մագիստրոս-Ֆարմակոլոջ» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Մինչև 25.10.2005 թ. կասեցնել «Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միաբանության «Մագիստրոս-Ֆարմակոլոջ» ՍՊԸ 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000287 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միաբանության «Մագիստրոս-Ֆարմակոլոջ» ՍՊԸ լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |