ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2006 թվականի N 63-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ - XX- 000364, 2004 թվականի հուլիսի 22-ին տրված թիվ Կ-XX-000506 և 2004 թվականի օգոստոսի 2-ին տրված թիվ Կ-XX-000516 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիաները:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |