«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2006 թ. |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետի պահանջին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտի ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿԱԲՈՒՍՅԵՐԻ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ արտադրողի կողմից հայտի ներկայացման ընթացակարգը:
2. Հայտը կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևը հաստատելու մասին» N 2239-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ձևի:
3. Մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն անմիջական կամ փոստային առաքմամբ, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
4. Մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտը ներկայացվում է տվյալ մշակաբույսի ցանքսից առնվազն մեկ ամիս առաջ:
5. Ներկայացված հայտը համարակալվում է և գրանցվում գրանցամատյանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
6. Գրանցված և համարակալված հայտի տեղեկություններն օգտագործվում են սերմերի հավաստագրման գործընթացում:
