«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 հուլիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
21 հունիսի 2005 թ. |
N 1-05/06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2000 թվականի, ՀՕ-40) 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հուլիսի 24-ի «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 02/674 հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված |
ՀԱՇՎԱՐԿ ԾԽԱԽՈՏԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ |
Փաստաթղթի հերթական համարը | ||||||||
Հաշվետու ժամանակաշրջանը | [1] 200 __ թ. ____________ ամիս | ||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | [2] | ||||||||
Իրավաբանական անձի անվանումը | [3] __________________ | ||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը | [4] | ||||||||
Գտնվելու վայրը | [5] | ||||||||
Հեռախոսահամարը | [6] |
|
[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել` վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը |
Ապրանքի |
Ապրանքի անվանումը |
քանակը |
Հաստատագրված վճարի չափը` հազար հատի համար |
Հաստատագրված | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի համար [38] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը հաշվետու ամսում (հազար դրամ) | (39) |
Հաշվետու ամսվա համար հաստատագրված վճարի գումար (հազար դրամ) | [40] Ենթակա է բյուջե վճարման | [41] Ենթակա է հաշվանցման |
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ | ___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. | ___ ______________ 200 թ. |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
Հաշվարկի «փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:
[1] Նշվում է հաշվետու ամիսը:
[2] Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
[3] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[4] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը:
[5] Լրացվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը:
[6] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսահամարը:
[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում հաստատագրված վճարով հարկվող ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև [6] տողը ներառյալ, [7] վանդակում նշվում է «X» և ներկայացվում հարկային մարմին:
[8], [11], [14], [17], [20], [23], [26], [29], [32] և [35] վանդակներում լրացվում է հաշվետու ամսում հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակը` հազար հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփով):
[9], [12], [15], [18], [21], [24], [27], [30], [33] և [36] վանդակներում լրացվում է օրենքով սահմանված հաստատագրված վճարի չափը` յուրաքանչյուր 1000 հատի համար:
[10], [13], [16], [19], [22], [25], [28], [31], [34] և [37] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը, որոշված որպես`
- [10] վանդակում` [8] և [9],
- [13] վանդակում` [11] և [12],
- [16] վանդակում` [14] և [15],
- [19] վանդակում` [17] և [18],
- [22] վանդակում` [20] և [21],
- [25] վանդակում` [23] և [24],
- [28] վանդակում` [26] և [27],
- [31] վանդակում` [29] և [30],
- [34] վանդակում` [32] և [33],
- [37] վանդակում` [35] և [36] վանդակներում նշված թվերի արտադրյալ` արտահայտված հազար դրամներով:
[38] Լրացվում է [10], [13], [16], [19], [22], [25], [28], [31], [34] և [37] վանդակների հանրագումարը` հազար դրամներով:
[39] Լրացվում է հաստատագրված վճար վճարողների կողմից հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը` հազար դրամներով:
[40] Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես [38] և [39] վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե [38]>[39]: Եթե [38]<[39], ապա վանդակը չի լրացվում:
[41] Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով հաշվանցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես [38] և [39] վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե [38]<[39]: Եթե [38]>[39], ապա վանդակը չի լրացվում: