ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում`
1) հանել «բաժանմունքի պետերը,» բառերը.
2) «և քննիչները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները և կենտրոնական մարմնի բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները: Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչության տարածքային բաժինները: Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են գլխավոր վարչությունների վարչությունները:
3. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն են:»:
Հոդված 3. Oրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հաստատում է քննչական կոմիտեի և քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունները.
6) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.»:
Հոդված 4. Oրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «ներքին իրավական ակտեր» բառերը փոխարինել «ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետում նշված պաշտոնների), հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քննչական կոմիտեում ծառայության գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական վարչության պետ.
2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ.
3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:».
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քննչական կոմիտեում ծառայության առաջատար պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ.
2) 2-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ.
3) 3-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ:».
4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քննչական կոմիտեում ծառայության կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
1) 1-ին ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ.
2) 2-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ.
3) 3-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «Հայաստանի Հանրապետությունում բակալավրի» բառերը փոխարինել «բակալավրի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:»:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի երկրորդ նախադասության «Որակավորման քննություն չհանձնած» բառերը փոխարինել «Ուսումնառությունը չանցած» բառերով.
2) 10-րդ մասի՝
ա. «ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց» բառերը փոխարինել «ուսումնառությունից» բառով,
բ. 1-ին կետը «պաշտոնում» բառից առաջ լրացնել «, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «(բաժանմունքների)» բառը:
Հոդված 10. Oրենքի 22-րդ հոդվածում`
1) վերնագրի «ծառայողի լիազորությունների դադարումը» բառերը փոխարինել «ծառայողին պաշտոնից ազատելը» բառերով.
2) 1-ին մասի «ծառայողի լիազորությունները դադարում են» բառերը փոխարինել «ծառայողը պաշտոնից ազատվում է» բառերով.
3) 2-րդ մասի՝
ա. «ծառայողի լիազորությունները դադարեցվում են» բառերը փոխարինել «ծառայողը պաշտոնից ազատվում է» բառերով,
բ. 1-ին կետի «լիազորությունների դադարեցման ձևով» բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
«Հոդված 22.1. | Քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը |
1. Քննչական կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:
3. Քննչական կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:
4. Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:
5. Քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:
6. Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է քննչական կոմիտեի նախագահը։»:
Հոդված 12. Oրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի «լիազորությունները դադարելու (դադարեցվելու)» բառերը փոխարինել «պաշտոնից ազատելու» բառերով:
Հոդված 13. Oրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. | Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները |
1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայորի կոչումը:
2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետի կոչումը:
3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության փոխգնդապետի կոչումը:
4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության մայորի կոչումը:
5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության մայորի կոչումն է:
6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության կապիտանի կոչումն է:
7. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբերի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության ավագ լեյտենանտի կոչումն է:
8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի կոչմանը:
9. Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 14. Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն:»:
Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. | Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը |
1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք քննչական կոմիտեի նախագահի կողմից կարող են պարգևատրվել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ:
2. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:
Հոդված 16. Oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լիազորությունների դադարեցում» բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով:
Հոդված 17. Օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասում «լիազորությունների դադարեցում» բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով:
Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նրա լիազորությունների դադարեցման» բառերը փոխարինել «պաշտոնից ազատման» բառերով:
Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա:»:
Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.
«Հոդված 36.1. | Քննչական կոմիտեի ծառայողի մասնակցությունը կրթական ծրագրերին |
1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեի ծառայողը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը:
2. Կրթական ծրագրերին քննչական կոմիտեի ծառայողի մասնակցության կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայությունը համարվում է հարգելի. այդ ընթացքում նրա հիմնական և լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:»:
Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը «այլ վայր» բառերից հետո լրացնել «ծառայության նշանակմամբ կամ» բառերով:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 31 Երևան ՀՕ-79-Ն
ՆախագահՍ. Սարգսյան