«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2005 թ. |
N 1214-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 18-ի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 811-Ա որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1.1. Վարորդի սթափության վիճակի զննության կարգը (հավելված 1)։
1.2. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը (հավելված 2)։
1.3. Վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը (հավելված 3)։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ դրանց սեփականության ձևից և ենթակայությունից) ղեկավարներին՝ վարորդների սթափության վիճակի զննություն իրականացնելիս առաջնորդվել սույն հրամանով հաստատված դրույթներով:
3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույնով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:
2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ և/կամ այլ հոգեներգործուն նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար՝ իրավապահ մարմինների որոշումների կամ ուղեգրերի, և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն։
3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է տվյալ տեսակի բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Վերոնշյալ բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության կայանների կողմից։
4. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից։
5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի հայտնաբերման հետազոտությունները՝ համաձայն իրավապահ մարմինների որոշումների կամ ուղեգրերի իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, իսկ փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից։
6. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի հայտնաբերման հետազոտությունները՝ կազմակերպությունների դիմումի կամ քաղաքացու նախաձեռնությամբ համաձայն իր դիմումի իրականացվում են վճարովի, իսկ փոխհատուցումն իրականացվում է դիմող կազմակերպության կամ քաղաքացու կողմից։
7. Վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է «Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն» երեք օրինակից, առանց ջնջումների:
8. Սթափության վիճակի զննությունից վարորդի կողմից հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է համապատասխան գրառում։
9. Սթափության վիճակի որոշման համար վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և 200 միլիլիտր մեզ:
10. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բժշկական կազմակերպությունում 2 ամիս:
11. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը իրավունք ունի պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
12. Վարորդի սթափության վիճակի զննությունն ավարտելուց հետո վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում կայացրած իրավապահ մարմնին, դիմում ներկայացրած կազմակերպությանը կամ քաղաքացուն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում ստորագրությամբ։
13. Վարորդի սթափության վիճակի զննությունն ավարտելուց հետո վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության երկրորդ օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, իսկ կենսամիջավայրերի տոքսիկոքիմիական հետազոտության դեպքում՝ նաև այդ հետազոտության պատասխանը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված, կնքված, մատյանը նույնպես` պետք է լինի համարակալված, կարված և վավերացված կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով: Փաստաթղթերը պահվում են երեք տարի ժամանակով:
Հավելված 2 |
ՁԵՎ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N
(բուժհիմնարկի լրիվ անվանումը)
1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________ |
2. Զննությունը կատարողի Ա.Ա.Հ. և պաշտոնը _________________________________ |
______________________________________________________________ |
3. Զննվողի Ա.Ա.Հ. __________________________________________________ |
4. Ծննդյան թիվը ___________________________________________________ |
5. Ում կողմից է կայացվել զննության որոշումը _________________________________ |
______________________________________________________________ |
6. Տեղեկություններ ալկոհոլի, դեղերի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման մասին ___ ______________________________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
7. Արտաշնչված օդի հետազոտությունը՝ |
● մեթոդը՝ _____________________________________________________ |
● հետազոտման արդյունքը՝ __________________________________________ |
8. Օրգանիզմի հետազոտությունը՝ |
● կենսամիջավայրի տեսակը՝ __________________________________________ |
● հետազոտման արդյունքը՝ __________________________________________ |
9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ _______________________________________________ |
Հետազոտող` |
______________________ |
Հետազոտվող` |
______________________ |
Բժշկական հաստատության ղեկավար |
______________________ |
Կ.Տ.
Հավելված 3 |
ՁԵՎ
վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի
Հ/հ | որոշում կայացրած կազմակեր- պության անվանումը |
որոշման, ուղեգրի, դիմումի N, նրա լրացման ամսաթիվը և ժամը |
ուղեկցողի Ա.Ա.Հ., պաշտոնը, ծառայողա- կան վկայա- կանի N |
զննվողի անձը հաստատող փաստաթղթի ձևը և դրա համարը |
զննվողի Ա.Ա.Հ. և ծննդյան ամսաթիվը |
զննվողի բնակության և հաշվառ- ման վայրը |
զննությունը իրականաց- նողի Ա.Ա.Հ., մասնագի- տությունը, ստորագրու-թյունը |
զննության ժամը և ամսաթիվը |
արձանա- գրության N |
զննության եզրակա- ցությունը |
արձանագրու- թյուն ստա- ցողի Ա.Ա.Հ., պաշտոնը, ծառայո- ղական վկա- յականի N, ստորագրու- թյունը, ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |