«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605479
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2005 թ. |
N 209-Ն |
ք. Երևան |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 668-Ա որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետին համապատասխան
Հրամայում եմ՝
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի զննման կտրոնի ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ գյուղատնտեսական տեխնիկայի զննման կտրոնի չափսը 100մմx100մմ է:
3. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին՝
ա) յոթնօրյա ժամկետում սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման.
բ) հսկողություն սահմանել սույն հրամանի 1-ին կետով հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կտրոնի հաշվառման և կիրառման նկատմամբ։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին։
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված |
Ձև
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆ ՄՏԶ-80 տրակտորի պատկերը N 0 0 0 0 0 0
Մակնիշը ________________Պ.Հ._____________________ (սերիա, համար) Գործարանային համարը ______________________________
Շարժիչի համարը __________________________________
Արտադրության տարեթիվը ____________________________
Տեխնիկական վկայագիր ______________________________ (սերիա, համար) Հերթական զննում____________________200_ թ.
Պետական տեսուչ __________________________________
«___»______________200__ թ.
|