«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 մարտի 2007 թ. |
N 50-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի զ) կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 30-ի «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 380-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի, ինչպես նաև` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանով հաստատված` ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1. «Վտանգավորության 3-րդ դաս» բաժինը «31480302 01 03 3» ծածկագրից հետո լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.
31602600 04 01 3 | Գունավոր մետաղների արտադրության շլամ |
Շլամ |
Գունավոր մետաղների |
31602700 04 01 3 | Ալյումինի օքսիդ պարունակող շլամ |
Շլամ | Մետաղագործություն |
31602800 04 01 3 | Ջրամխման գուռի ցիանիդ պարունակող շլամ |
Շլամ | Ջերմամշակում |
2. «Վտանգավորության 4-րդ դաս» բաժինը «31404800 01 99 4» ծածկագրից հետո լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
31405200 01 00 4 | Օգտագործված ածխային էլեկտրոդներ |
Կոշտ |
Գունավոր |
3. «Վտանգավորության 4-րդ դաս» բաժնի «11720002 13 01 3» թվերը փոխարինել «11720002 13 01 4» թվերով:
Նախարար` |
Վ. Այվազյան |