ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից հանել «Երևան քաղաքում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներում «Երևան քաղաքի վարչական տարածքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին, 2-րդ և 4-րդ մասերում «Երևանի քաղաքապետի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով.
2) 3-րդ մասը «զբաղեցված» բառից հետո լրացնել «, չկառուցապատված» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Սույն օրենքի 1-ին հոդվածի ուժով անհատույց տրամադրվող` անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) հանել «Երևան քաղաքի վարչական տարածքում» բառերը.
2) «ամրացված պետական» բառերից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով:
Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-50-Ն |
|