118.0034.07.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
7 փետրվարի 2001 թ. |
N 34 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ (ԵԼՔԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5զ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 531 որոշմամբ հաստատված` գնումների ֆինանսավորման կարգի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը`
Հրամայում եմ`
հաստատել հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը (կցվում է):
Առդիր`2 էջ:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձև N 3 |
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
նախահաշիվը_______________________________________________ (ընդհանուր գումարը թվերով և տողերով ****) _________________________________________հազար դրամ գումարով:
___________________________________________________________ (ՀՀ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման վերադաս մարմնի ղեկավարի ստորագրությունը և Ա. Հ. Ա.) ____ _________________ 200_ թ. |
Կ.Տ. |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ*
հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների 01._______ --01. ________ ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը _________________________________________ 2. Փոստային հասցեն ___________________________________________ 3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը | |||||
ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման |
| ||||
4.** Պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի անվանումը ___________________________________________________________ | |||||
5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը ______________________________ | |||||
6. Հիմնարկի` ՏԳԲ-ում հաշվառման համարը |
| ||||
7. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը` (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2) |
| ||||
8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
| ||||
9. Ծրագրի անվանումը ___________________________________________ | |||||
10. Ծրագրի կոդը |
| ||||
11.*** Պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման |
| ||||
12. Չափի միավորը` հազար դրամ |
Տողի |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ***** |
Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող |
Սույն նախահաշվով հաստատվող |
այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) | |||||
անվանումները |
NN |
նախահաշվի |
նախահաշվում |
I |
II |
III |
IV | ||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1100000 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ |
x | |||||||
այդ թվում |
|||||||||
....... |
................................................ |
....... | |||||||
....... |
............................................... |
....... | |||||||
1200000 |
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ |
X | |||||||
այդ թվում |
|||||||||
....... |
.............................................. |
....... | |||||||
....... |
.............................................. |
....... | |||||||
1300000 |
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ` ԸՆԴԱՄԵՆԸ |
x | |||||||
այդ թվում |
|||||||||
....... |
.............................................. |
....... | |||||||
....... |
.............................................. |
....... | |||||||
1000000 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
x | |||||||
2000000 |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԳՐԱՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ` ԸՆԴԱՄԵՆԸ |
x | |||||||
այդ թվում |
|||||||||
....... |
............................................... |
....... | |||||||
....... |
............................................. |
....... | |||||||
3000000 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԼՔԵՐ (տող 1000000+տող 2000000 |
x |
* ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ I. 1.Սույն փաստաթուղթը (այսուհետ` N 3 ձև) նախատեսված է պետական և համայնքային ենթակայության հիմնարկների կողմից ՀՀ պետական բյուջեով կամ համայնքի բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների` օրինակ տրանսֆերտների, դոտացիաների, սուբսիդիաների և վարկերի տրամադրման, պետական պարտքի սպասարկման, պետական պատվերների իրականացման և այլն (բացառությամբ բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի) ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ` նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: N 3 ձևը արտացոլում է իրականացվող` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրի բացվածքը ըստ ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 և N 3 հավելվածներում բերված հոդվածների, ընդ որում յուրաքանչյուր ծրագրի համար կազմվում է առանձին նախահաշիվ: Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի համար օգտագործվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի N 49 հրամանով հաստատված բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի N 1 օրինակելի ձևը:
2. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին`
2.1. առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող նախահաշիվ (այսուհետ` նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում, (բ) 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի կամ եռամսյակի կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,
2.2. առկա է նախկին նախահաշիվ և վերջինումս` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները, (բ) 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերվում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը, (գ) 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:
3. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների), կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես`
3.1. տարեկան նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա տարեկան ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ դիտարկվող ժամանակահատվածի եռամսյակներով հաստատվող ցուցանիշները.
3.2. ինն ամսվա նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,
3.3. որևէ կիսամյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,
3.4. որևէ եռամսյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,
3.5. որևէ ամսվա նոր նախահաշվի 3-րդ սյունակում ներկայացվում է տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-րդ 7-րդ սյունակները չեն լրացվում:
** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ II. N 3 ձևի նշված տողը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները չեն լրացնում:
*** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ III. N 3 ձևի նշված տողը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանված կոդը:
**** ԾԱՆՈԹագրՈՒԹՅՈՒՆ IV. N 3 ձևի նշված տողը` անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ձևի 1 ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքերում է հաստատվում, լրացվում է N 3 ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված 3000000 («Ընդամենը ելքեր») տողի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշի գումարով (թվերով և տառերով):
***** ԾԱՆՈԹագրՈՒԹՅՈՒՆ V. 1.N 3 ձևի աղյուսակի «Ա» սյունակում լրացվող տողի համարը պետք է կազմված լինի նույն աղյուսակի «Բ» սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրին համապատասխանող` ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 հավելվածի 1-ից 7-րդ սյունակներում և/կամ N 3 հավելվածի 3-ից 9-րդ սյունակներում նշված հատվածի, ենթահատվածի, գլխի, ենթագլխի, պարագրաֆի, ենթապարագրաֆի և մասի համարներից` ըստ հերթականության: Օրինակ` «Պետական ոչ առևտրային հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» տարրի առջև պետք է գրվի 1132220 թիվը` որտեղ առաջին 1-ը` հատվածի, երկրորդ 1-ը` ենթահատվածի, 3-ը` գլխի, 2-ները համապատասխանաբար ենթագլխի, պարագրաֆի և ենթապարագրաֆի, իսկ 0-ն` մասի համարներն են: Համանման` «Կապիտալ նորոգման ծախսեր» տարրի դիմաց պետք է գրվի 1220000 թիվը` «Նպաստներ» տարրի դիմաց` 1144000 և այլն:
2. N 3 ձևի աղյուսակի «Բ» սյունակում լրացվում են բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված թիվ և/կամ թիվ 3 հավելվածների համաձայն: Նախահաշվում կարող են չներառվել վերոհիշյալ դասակարգման այն տարրերը, որոնց գծով` տվյալ ծրագրի շրջանակներում հատկացումներ նախատեսված չեն: Դրա հետ մեկտեղ, N 3 օրինակելի ձևի աղյուսակում հանրագումարային տողերի (օրինակ` «Ընթացիկ ծախսեր» «Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը», «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ», «Ապրանքների ձեռքբերում», «Կապիտալ ծախսեր», «Կապիտալ ներդրումներ» և այլն) լրացումը` այդ աղյուսակում դրանց վերաբերող լրացված տարրերի առկայության դեպքում պարտադիր է:
3. N 3 ձևի աղյուսակի «Գ» սյունակում լրացվում է նույն աղյուսակի «Բ» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 հավելվածի 8-րդ կամ N 3 հավելվածի 10-րդ սյունակում նշված հոդվածի համարը: Օրինակ` «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» տարրի դիմաց գրվում է 2800 թիվը:
4. Կոնկրետ ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ձեռք բերման հետ կապված հարկերի (օրինակ` ավելացված արժեքի հարկի) վճարման ծախսերը նախահաշվում արտացոլվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածներով որոնցով արտացոլվում են նաև ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ձեռք բերման ծախսերը:
****** ԾԱՆՈԹագրՈՒԹՅՈՒՆ VI. Եթե տվյալ տարվա ՀՀ պետական (համայնքի) բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված են աճողական եղանակով (այն է` I եռամսյակ, I կիսամյակ, ինն ամիս), ապա N 3 օրինակելի ձևը թույլատրվում է լրացնել աճողական եղանակով: Այդ դեպքում վերը նշված ձևի.
ա) 4-ից 7-րդ սյունակներին համապատասխանող աղյուսակի գլխամասում` «այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)» բառերից հետո լրացվում է «աճողական» բառը,
բ) 4-ից 6-րդ սյունակներում արտացոլվում են համապատասխանաբար I եռամսյակի, I կիսամյակի և ինն ամսվա ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:
____ ______________ 200___թ.
|
|
ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ`
Կ.Տ. |
_______________ (ստորագրություն) |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ` (ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ) |
_______________ (ստորագրություն) |
(ձևը լրաց. 25.03.02 N 244)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11801042