ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.5-րդ հոդվածով.
«Հոդված 54.5. | Հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին չհայտնելը |
Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված մարմիններին չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի առաջին պարբերությունում «և 152.1-ին հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 13 |