109.0002.010497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
1 ապրիլի 1997 թ. N 2
ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 31.03.95 թ. N 165 որոշման հրամայում եմ`
1. Հաստատել տեղական հեռախոսային բաժանորդային վարձը, մեկ ամսվա համար 600 դրամ`
ա) բնակչության համար ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ) կազմակերպությունների համար գումարած ավելացված արժեքի հարկը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կապի նախարարության 01.06.95 թ. N 3-Ս հրամանը:
ՀՀ կապի նախարար |
Գ. Պողպատյան |
Համաձայնեցված է |
|
|
Գրանցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի N 165 որոշմամբ
1. Տեղական հեռախոսային բաժանորդային վարձը (1 ամսվա համար) սահմանել 600 դրամի չափով: