ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
14 օգոստոսի 2001 թ. |
N 516-Կ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրական աշխատանքների անվտանգությունը կանոնակարգելու նպատակով
Հրամայում եմ
1. Հաստատել տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի հրահանգը (կցվում է):
2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ` Մ. Գևորգյանի վրա:
|
Մ. Վարդանյան |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետի և 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, սույն հրահանգով սահմանվում է տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրական աշխատանքների անվտանգության տեխնիկայի պահպանման կանոնները:
1.2. Տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրական աշխատանքներով զբաղվող յուրաքանչյուր անձ պարտավոր է ծանոթանալ սույն հրահանգով սահմանված անվտանգության տեխնիկայի կանոններին:
1.3. Անվտանգության տեխնիկայի հարցերով յուրաքանչյուր կազմակերպությունում զբաղվում է անվտանգության հարցերով զբաղվող մասնագետը: Փոքր հիմնարկներում, կազմակերպություններում նշված պարտականությունները կարող են դրվել տնօրենի կամ փոխտնօրենի վրա:
1.4. Աշխատանքի ընդունման ժամանակ, այդ թվում նաև ժամանակավոր աշխատողների, յուրաքանչյուր աշխատող պարտավոր է ծանոթանալ սույն հրահանգին և դրա մասին ստորագրել հատուկ առանձնացված մատյանում:
1.5. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ բոլոր աշխատողներին տեղյակ է պահվում անվտանգության տեխնիկայի կանոնների փոփոխություններին, նորություններին և աշխատողները կրկին ստորագրում են համապատասխան մատյանում:
2. ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
2.1. «Դժբախտ դեպքեր աշխատավայրում» համարվում են այն դեպքերը, երբ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել աշխատողի առողջության վիճակի խախտում, ժամանակավոր կամ մշտական աշխատունակության կորուստ:
Առողջության վիճակի խախտումներ են համարվում` -մարմնի կոտրվածքները, հոդերի դուրս ընկնումը, այրվածքները, կուրացումը, էլեկտրահարվելը, թունավորումը և այլ տեսակի մարմնական վնասվածքները, որոնց պատճառով աշխատողը ժամանակավոր կամ մշտապես կորցնում է աշխատունակությունը:
2.2. Դժբախտ դեպքերի ընդհանուր պատճառներն են.
ա) աշխատանքի սխալ կազմակերպումը և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումները, աշխատանքների պայմանների և տեխնոլոգիական պրոցեսների չիմացությունը,
բ) աշխատողների անկարգապահությունը,
գ) մեքենաների և գործիքների անսարքությունը,
դ) տրանսպորտային վթարները,
ե) պատահարները:
3. ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
3.1. Դժբախտ դեպքերից խուսափելու համար տեղագրագեոդեզիական աշխատանքներ կատարող կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են.
ա) ճիշտ կազմակերպել աշխատանքային պրոցեսները և բարձրացնել աշխատավայրում անվտանգության ապահովման պայմանները,
բ) թույլ չտալ աշխատանքի այն անձանց, որոնք ծանոթ չեն անվտանգության տեխնիկայի կանոններին,
գ) ապահովել աշխատակազմին սարքին գործիքներով և մեքենաներով, պահանջելով դրանց ճիշտ օգտագործումը,
դ) խստորեն պահպանել աշխատանքային կարգապահությունը:
3.2. Տեղագրագեոդեզիական աշխատանքներով զբաղվող աշխատակիցները պարտավոր են.
ա) խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները,
բ) աշխատանքները կատարել համաձայն տրված ցուցումների,
գ) լինել զգույշ մեքենաների և մեխանիզմների հետ աշխատանքի ընթացքում,
դ) սարքին վիճակում պահպանել գործիքները, մեքենաները և հանդերձանքը:
4. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
Յուրաքանչյուր դժբախտ դեպքի ժամանակ անմիջապես պետք է ցուցաբերել առաջին բժշկական օգնություն, հնարավորության դեպքում տուժողին տեղափոխել մոտակա բուժկետ:
5. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈԼՈՐ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
5.1. Տեղագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնող խմբերը պետք է ապահովված լինեն աշխատող գործիքներով, մեքենաներով և ապահովության համար անհրաժեշտ պարագաներով:
5.2. Աշխատակիցները գործիքների կամ մեքենաների անսարքությունները նկատելիս պարտավոր են տեղյակ պահել աշխատանքի ղեկավարին:
5.3. Եթե աշխատանքները կատարվում են աշխատանքային խմբի կողմից, որի մեջ բացակայում է ինժիներատեխնիկական կազմը, ապա աշխատանքի ղեկավարը պարտավոր է նշանակել ավագ այդ խմբի անդամներից որևէ մեկին:
6. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6.1. Ճամբարների տեղակայման համար անհրաժեշտ է ընտրել չոր և քամուց ապահով տեղանքներ: Խորհուրդ չի տրվում ճամբարները տեղակայել խիտ ծառերի շրջանում:
Ճամբարի համար ընտրված տեղանքը մաքրվում է չոր ճյուղերից, իսկ վրանները ամրացվում վտանգավոր ծառերից հեռու` ծառի բարձրության կրկնակի չափով:
6.2. Լեռնային շրջաններում չի կարելի ճամբարները տեղակայել այնպիսի վայրերում, որտեղ առկա են հետևյալ վտանգները` հեղեղներ, քարահոսքեր, հողասահքեր, ձնասահքեր և այլն:
6.3. Աղբափոսերը փորվում են վրաններից հիսուն մետր հեռավորության վրա, իսկ ճամբարի լուծարման ժամանակ ծածկվում հողի շերտով:
6.4. Չի թույլատրվում ճամբարները կառուցել էլեկտրահաղորդիչ գծերի մոտ, հակառակ դեպքում այն պետք է լինի էլեկտրահաղորդիչ սյան կրկնակի բարձրության չափ հեռու:
6.5. Խմբի ղեկավարը պետք է իմանա բացակա աշխատակիցների գտնվելու վայրը, հակառակ դեպքում նա պետք է միջոցներ ձեռք առնի որոնողական աշխատանքներ կատարելու համար:
7. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
7.1. Անտառային տարածքներում տեղագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելիս պետք է խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
7.2. Հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է.
ա) մինչև աշխատանքը սկսելը աշխատակազմի ղեկավարը պարտավոր է աշխատանքի տարածքները համաձայնեցնել համապատասխան անտառտնտեսության հետ,
բ) արգելվում է առանց հանգցնելու գցել ծխախոտի մնացորդը, բռնկվող հեղուկներ թափել, յուղման պարագաներ, դրանք թափվում են հատուկ փորված փոսերի մեջ և ծածկվում հողի շերտով,
գ) արգելվում է առանց կարիքի խարույկներ վառել և թողնել առանց հսկողության,
դ) խարույկների հեռավորությունը փայտե շինություններից պետք է լինի ոչ պակաս 15 մետրից, իսկ վրաններից` 10 մետրից,
ե) խարույկները հանգցնում են ջրով կամ հողի շերտով:
7.3. Հրդեհների բռնկման դեպքում հարկավոր է միջոցներ ձեռք առնել հանգցնելու համար:
7.4. Եթե հրդեհները մեծ չափերի են հասնում, ապա խմբերը պետք է հեռանան անվտանգ վայրեր (գետի մյուս կողմ, մեծ բացատներ և այլն):
7.5. Նավթավառներ և նման տաքացուցիչներ օգտագործելիս չի կարելի դրանք թողնել առանց հսկողության:
7.6. Աշխատանքային գրասենյակներում և նրանց կից տարածքներում անհրաժեշտ է ունենալ կրակմարիչներ, ավազ, կացին, լինգ, բահ, դույլեր, որոնք պետք է հարմարեցված լինեն հատուկ ստենդների վրա և ներկված լինեն կարմիր գույնով: Իսկ այն տարածքում, որտեղ բացակայում է ջրատարը, բացի կրակմարիչներից պետք է լինի արհեստական ջրավազան:
8. ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՆՏԱՌՈՒՄ
8.1. Տեղաշարժերից առաջ խմբի ղեկավարը երթուղին պետք է ընտրի այնպես, որ երևան որոշ կողմնորոշող օբյեկտներ (բարձր ծառեր, բլուրներ, գետեր և այլն), որից հետո բացատրի խմբի անդամներին երթուղու ուղղությունը:
8.2. Տեղաշարժերը անտառում կատարվում են ամբողջ խմբով, շարքով իրար հետևից: Հեռավորությունը մեկը մյուսից պետք է լինի 3-4 մետր ճյուղերի հարվածներից խուսափելու համար:
8.3. Անտառներում տեղաշարժերի և աշխատանքների ժամանակ չի թույլատրվում`
- հեռանալ ընտրված երթուղուց,
- քայլել և աշխատել առանց կոշիկների,
- տեղաշարժերը կատարել գիշերով, ամպրոպի կամ ուժեղ քամու ժամանակ:
8.4. Տեղաշարժերի ժամանակ պետք է խստորեն պահպանել հակահրդեհային բոլոր կանոնները:
8.5. Մինչև 18 տարեկան անձանց և խուլ-համրերին չի թույլատրվում աշխատել անտառներում:
9. ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
9.1. Աշխատանքները բարձր լեռնային պայմաններում թույլատրվում է կատարել միայն խմբերով, որոնք պետք է լինեն ոչ պակաս երեք հոգուց և ապահովված լինեն հատուկ հանդերձանքով:
9.2. Ինժեներատեխնիկական աշխատողները և բանվորները, որոնք ուղարկվում են բարձր լեռնային տարածքներ, պետք է կարողանան քայլել սառույցի, ձյան, քարերի և ժայռերի վրա: Նրանց սովորեցնում են ալպինիստները, մարզումների ձևով:
9.3. Լեռնային հանդերձանքը պետք է լինի ամուր և հարմար:
9.4. Տեղաշարժերի և աշխատանքների իրականացման ժամանակ աշխատակիցները պետք է ունենան հետևյալ հանդերձանքը և գործիքները.
ա) կապրոնե պարան 10մմ հաստությամբ և 30-40 մետր երկարությամբ երեք հոգու համար,
բ) կապրոնե պարան 6 մմ հաստությամբ և 5 մետր երկարությամբ ամեն մի աշխատողի համար,
գ) սառցահատ մուրճ,
դ) բռնիչներ երկու հատ,
ե) ամրիչներ երկու հատ,
զ) պաշտպանիչ ակնոցներ,
է) լեռնագնացի կոշիկներ,
ը) ուսապարկ,
թ) ձեռնոցներ,
ժ) քնապարկ,
ի) վրան` մեկ հատը 3 հոգու համար:
9.5. Տեղաշարժերի ճամբարների ընտրության ժամանակ յուրաքանչյուր խմբին կցվում է հրահանգավորող-լեռնագնաց:
9.6. Խորհուրդ չի տրվում մեկ օրվա ընթացքում բարձրանալ 1000 մետրից ավելի:
9.7. Ավելի բարձր լեռնային վայրերում անհրաժեշտ է դեմքին քսել հատուկ քսուք արևի ճառագայթներից պաշտպանվելու համար:
9.8. Ձյունածածկ տարածքներում պետք է կրել պաշտպանիչ ակնոցներ:
9.9. Ամպրոպի մոտեցման ժամանակ անհրաժեշտ է դադարեցնել տեղաշարժերը և աշխատանքները, այդ ժամանակահատվածը անցկացնել վրանում: Բոլոր տեսակի երկաթյա իրերը պետք է լինեն մարդկանցից հեռու:
9.10. Լեռնալանջերը, որոնք ունեն 250-ից ավելի թեքություն, հանդիսանում են ձնասահքերի և քարասահքերի վտանգավոր տարածքներ: Տեղաշարժումները այդ տարածքներում կատարվում են պարանների օգնությամբ, մեկմեկու ապահովելով:
9.11. Բարձր լեռնային շրջաններում մեկ մարդուն թույլատրվում է կրելու ծանրություն հետևյալ չափով` տղամարդկանց համար 20 կգ և կանանց համար 10 կգ:
9.12. Բարձր լեռնային շրջաններում տեղաշարժերի և աշխատանքների ժամանակ արգելվում է քար նետելը, գոռալը, կրակելը, քանի որ դրանք կարող են բերել քարահոսքեր:
10. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
10.1. Բացի անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումից, պետք է կատարվի նաև երթևեկության կանոնների պահանջները:
10.2. Առանց տեխնիկայի զննման չի թույլատրվում անցնել տեխնիկական ստուգում դաշտային պայմաններում աշխատելու համար: Արգելվում է անսարք մեքենաների շահագործումը:
10.3. Խմբերին կցված տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման պատասխանատվությունը կրում է խմբի ղեկավարը:
10.4. Խմբի ղեկավարը իրավունք չունի թույլ տալու մեքենան վարելու ալկոհոլ օգտագործած, գերհոգնած, հիվանդ կամ վատառողջ վարորդներին:
10.5. Տրանսպորտային տեղափոխությունների ժամանակ անվտանգության տեխնիկայի պատասխանատվությունը ընկնում է վարորդի վրա, որն էլ պարտավոր է պահանջել բոլոր ուղևորներից անվտանգության տեխնիկայի պահանջների կատարում:
10.6. Բեռնատար թափքերով ավտոմեքենաները, որոնք հատկացված են ուղևորներ տեղափոխելու համար, պետք է ունենան թափքին ամրացված նստարաններ և մետաղյա սանդուղք, ուղևորների բարձրանալու և իջնելու համար, իսկ մեքենայի թափքը պետք է ծածկված լինի ծածկոցով (տենտ):
10.7. Արգելվում է ուղևորների հետ միասին տեղափոխել նավթամթերքներ և ծանր բեռներ (մոնոլիտներ, խողովակներ և այլն):
10.8. Դժբախտ դեպքերի կամ վթարների հավանականության ժամանակ վարորդը պարտավոր է,
ա) անհապաղ կանգնեցնել մեքենան,
բ) օգնություն ցույց տալ տուժողին, եթե անհնար է, ապա կանչել շտապ օգնություն կամ կազմակերպել տուժողին մինչև մոտակա բժշկական կետ հասցնելու համար, որտեղ և հայտնել իր անուն ազգանունը, մեքենայի համարը և այլն:
10.9. Տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք աշխատում են տեղագրագեոդեզիական աշխատանքներ կատարող խմբերի հետ պետք է ծանոթանան անվտանգության տեխնիկայի կանոններին:
11. ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
11.1. Տեղագրագեոդեզիական աշխատանքներ կատարող խմբերին կցված թրթուրավոր տրանսպորտային միջոցները պետք է անցնեն տեխնիկական ստուգում դաշտային աշխատանքներ կատարելու համար:
Տեխնիկական ստուգումների արդյունքները լրացվում են հատուկ արձանագրության տեսքով (հավելված N 4):
11.2. Անկախ վարորդների մասնագիտական հմտությունից, դաշտային աշխատանքների գնալուց առաջ նրանք պետք է ծանոթանան անվտանգության տեխնիկայի կանոններին:
11.3. Խմբի ղեկավարը կամ անդամները, որոնք պատասխանատու են երթուղիների համար, բնական արգելքների հանդիպելիս պետք է կանգնեցնեն տրանսպորտային միջոցները և ուսումնասիրեն տեղանքը հետագա տեղաշարժերի համար:
11.4. Թրթուրավոր տրանսպորտի շահագործման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ հիմնական կանոնները.
ա) արգելվում է տրանսպորտի շահագործումը խափանված գազահանիչ սիստեմայով,
բ) արգելվում է կանգառների ժամանակ աշխատեցնել շարժիչը գազահանիչ փականները փակ վիճակում,
գ) արգելվում է մարդկանց տեղափոխումը ջրային անցումներով, գետանցումներով, որոնց արագությունը գերազանցում է 1,5 մ/վրկ-ից, կամ ուժեղ քամու ժամանակ,
դ) գետանցումների ժամանակ բեռի քանակը պետք է լինի ոչ ավել 600 կգ-ից:
11.5. Սույն կանոնակարգում տրված են միայն անվտանգության տեխնիկայի ընդհանուր պահանջները թրթուրավոր տրանսպորտի համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նկատի առնել և տեղեկանալ տվյալ տրանսպորտային միջոցին հատկացված անվտանգության կանոնների մասին:
12. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12.1. Հեռավորությունը գեոդեզիական կետերից մինչև երկաթուղային գծերը, ավտոճանապարհները, հեռախոսագծերը, ինչպես նաև զանազան շինությունները պետք է լինեն կետի բարձրության 1.5 երկարությունից ոչ պակաս:
Բարձր լարման էլեկտրահաղորդիչներից 150 մետր:
Օդանավակայանից-կետի բարձրության 30-ապատիկի չափով:
12.2. Շինարարական ջոկատի ղեկավարը պարտավոր է կատարել ամենօրյա աշխատանքների և գործիքների ստուգում, իսկ անսարքությունների դեպքում տալ համապատասխան հրահանգներ:
12.3. Ամպրոպի կամ ուժեղ քամիների դեպքում անհապաղ պետք է դադարեցվեն բոլոր տեսակի աշխատանքները, իսկ աշխատակազմը պետք է հեռանա ապահով տեղ:
13. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
13.1. Մետաղական կետերը կառուցվում են նախօրոք պատրաստված կոնստրուկցիաների հավաքումով:
13.2. Կետերի կառուցումը շինությունների տանիքների վրա կատարվում է նախօրոք համաձայնեցնելով այն`
քաղաքներում-գլխավոր ճարտարապետի հետ,
ավաններում և գյուղերում-տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
13.3. Շենքերի և շինությունների տանիքներում կառուցվող գեոդեզիական կետերը պետք է ունենան հարմար և անվտանգ մոտեցման ճանապարհներ, որոնք թույլ կտան բարձրացնելու բարձրակարգ ճշտության գործիքներ և սարքավորումներ չափումներն իրականացնելու համար:
13.4. Գեոդեզիական կետերի և ռեպերների կառուցումից առաջ ուսումնասիրվում է տեղանքը, որոշվում է կետի տեղը այնպես, որ բավարարի անվտանգության տեխնիկայի բոլոր կանոններին և աշխատանքի պահպանման պահանջներին:
13.5. Անհրաժեշտության դեպքում, երբ կետը (ռեպերը) ամրացվում է փողոցի բանուկ մասում, աշխատանքային տեղամասը ցանկապատվում է և դրվում պետավտոտեսչության կողմից տրված արգելման նշաններ, նախօրոք համաձայնեցնելով կետի (ռեպերի) կառուցման տեղը և ժամանակը:
13.6. Արգելվում է կետերի և ռեպերների ամրացումը փողոցների բանուկ մասերում, սահող և արհեստական հողաշերտերի վրա:
13.7. Գեոդեզիական կետերի և ռեպերների դիրքը պետք է ապահովի չափումների և կառուցման անվտանգությունը:
13.8. Քաղաքներում գեոդեզիական կետերի և ռեպերների կառուցման (ամրացման) տեղամասերը պետք է համաձայնեցվեն համապատասխան կազմակերպությունների հետ (ջրմուղ-կոյուղի, էլ. ցանց և այլն) ստանալով գրավոր համաձայնություն: Համաձայնությանը կցվում է սխեմա կետի դիրքի և խորության նկարագրով:
13.9. Գեոդեզիական կետերի (ռեպերների) արտաքին նշահարումները չպետք է խանգարեն հետիոտնին և տրանսպորտին:
13.10. Պոլիգոնոմետրիական և բարձունքային կետերի ամրացումը քաղաքներում ցանկալի է կատարել պատերի վրա:
13.11. Եթե կետերի (ռեպերների) ամրացման ժամանակ հայտնաբերվում է ստորգետնյա էլեկտրահաղորդիչ, կապի գիծ, որը ցույց չի տրված հատակագծի վրա, անհրաժեշտ է տեղյակ պահել համապատասխան կազմակերպություններին նոր ցուցումներ ստանալու համար: Եթե տվյալ էլեկտրահաղորդիչը կամ գիծը պահուստային է, անհրաժեշտ է փոխել կետի (ռեպերի) տեղը:
13.12. Կետերի (ռեպերների) ամրացման համար հորատանցքերը ստորգետնյա կոմունիկացիաների մոտ կատարվում է բահերի օգնությամբ:
Մեքենայացված հորատումները, ինչպես նաև լինգերով և քլունգներով աշխատելը արգելվում է:
13.13. Եթե կետերի ամրացման ժամանակ հայտնաբերվում է վտանգավոր գազերի առկայություն, դադարեցվում են աշխատանքները, իսկ աշխատակազմը հեռացվում է վտանգավոր գոտուց: Անմիջապես տեղյակ է պահվում քաղաքային կազմակերպություններին և փոխվում է կետի ամրացման տեղը:
13.14. Պայթյունից խուսափելու համար գազատարների և գազաբաշխիչ կայանների մոտ չի թույլատրվում ծխել:
14. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
14.1. Գեոդեզիական հին կետերի հետազոտման աշխատանքները հանձնարարվում են այն փորձված մասնագետներին, որոնք ստացել են հատուկ հրահանգավորում աշխատանքների անվտանգության վերաբերյալ:
14.2. Հին կետերի հետազոտման աշխատանքները սկսվում են կետի արտաքին մասի մանրակրկիտ զննումներով:
Այնուհետև զննվում է կետի կենտրոնը 40-50սմ խորությամբ: Եթե կետի արտաքին մասը կենտրոնի համեմատ թեքված է 1/7-ից ավել, ապա հետագա հետազոտումները դադարեցվում են և այդպիսի կետերը ենթակա են կամ տեղափոխման, կամ էլ արտաքին մասի վերանորոգման:
14.3. Հին կետը հետազոտող անձնավորությունը պարտավոր է կազմելու արձանագրություն անսարքությունների վերաբերյալ, տալով համապատասխան հրահանգներ վերանորոգող աշխատակազմին հետագա աշխատանքների անվտանգ կատարման համար: Արձանագրությունը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Առանց արձանագրության վերականգնողական աշխատանքները արգելվում են:
15. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ (ՉԱՓՈՒՄՆԵՐ)
15.1. Աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել կետերի ամրությունն ու ճշտությունը:
Բոլոր անճշտությունները անհրաժեշտ է վերականգնել:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հին դիտակետերի ստուգմանը, որոնց վերանորոգման ժամանակ անհրաժեշտ է պահպանել կանոնակարգի 16 կետի բոլոր պահանջները:
15.2. Տանիքների վրա աշխատելիս արգելվում է հենվել տանիքների եզրերի արգելոցներին:
15.3. Բարձր ճշտության գործիքների բարձրացումը վերև կատարել միմիայն մոտեցման ճանապարհներով, խույս տալ արտաքին պատերից:
15.4. Դժվարամատչելի տեղամասերում դիտումներ կատարելիս գործիքների և այլ սարքավորումների ընկնելու վտանգից խուսափելու համար տեղամասը շրջափակել պարաններով և նշանակել հսկող աշխատող:
15.5. Հսկող աշխատողը մոտեցող վտանգի դեպքում պետք է նախազգուշացնի հատուկ ազդանշանների ձևով (լապտեր, դրոշակ և այլն):
15.6. Քաղաքային պայմաններում աշխատակազմի բոլոր անդամները պետք է հագնեն դեղնագույն հատուկ արտահագուստ:
15.7. Պոլիգոնոմետրիկական ընթացքների կապակցումը տրանգուլյացիոն կետերին, որոնք գտնվում են տանիքների վրա, հարկավոր է կատարել հնարավորության սահմաններում անվտանգ փողոցների կողմից:
15.8. Պոլիգոնոմետրիական և բարձունքային ընթացքները անհրաժեշտ է անցկացնել հնարավորին չափ հանգիստ փողոցներով:
16. ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՆՈՒՅԹԱԳՐՈՒՄԸ
16.1. ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՆՈՒՅԹԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16.1.1. Քաղաքներում արդյունաբերական կազմակերպություններում, հատուկ նշանակության տարածքներում տեղագրագեոդեզիական աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է տեղի ստորգետնյա կոմունիկացիաների համապատասխան կազմակերպությունների, արդյունաբերական կազմակերպությունների և հատուկ նշանակության տարածքների ղեկավարության հետ պարզել ստորգետնյա կոմունիկացիաների ցանցերի տարածման և խորության հատակագիծը (էլեկտրահաղորդիչներ, հեռախոսագծեր, ռադիոգծեր, ջրատար և գազատար խողովակաշարեր, սանիտարական և այլ կոյուղիներ): Այդ պարզաբանումները անհրաժեշտ են, որպեսզի ճիշտ ընտրվի գեոդեզիական կետերի ռեպերների թեոդոլիտային ընթացքների կետերի ամրացման տեղերը և ապահովի աշխատանքների անվտանգությունը: Բացի ստորգետնյա կոմունիկացիաներից անհրաժեշտ է նաև պարզաբանել օդանցիկ բարձր լարման էլեկտրական գծերը և նրանց օտարման գոտիները:
Ունենալով այդ տվյալները անհրաժեշտ է կազմել տեխնիկական նախագիծ:
Տեխնիկական նախագծի հիման վրա կազմվում է տեխնիկա-կազմակերպչական ցուցումներ յուրաքանչյուր կատարողի համար մանրամասնորեն նշելով անվտանգ աշխատանքների կատարումը հատկացված տեղանքում:
16.1.2. Տեխնիկական նախագիծը քաղաքներում կատարվող աշխատանքների համար պաշտպանվում է համաձայն ըստ կանոնակարգի N1 կետի:
16.1.3. Քաղաքային պայմաններում աշխատողները պետք է իմանան և պահպանեն երթևեկության կանոնները:
16.1.4. Փողոցների և ճանապարհների բանուկ մասերում աշխատելիս, այդ տեղամասը պետք է շրջափակել արգելիչ նշաններով:
16.2. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
16.2.1. Տեղագրագեոդեզիական աշխատանքները խիտ երթևեկություն ունեցող փողոցներում և հրապարակներում համաձայնեցվում են փողոցային երթևեկություն կարգավորող մարմինների հետ: Աշխատանքները հատուկ տարածքներում (հրաձգարաններ, օդանավակայաններ, էլեկտրացանցեր, գործարանների տարածքներ և այլն) կատարվում են միայն տվյալ տարածքը զբաղեցնող կազմակերպության ղեկավարության թույլտվությունից և աշխատանքների անվտանգ կատարման հրահանգավորումներից հետո:
16.2.2. Գեոդեզիական հիմնակետերի, կետերի և ռեպերների կառուցումը և ամրացումը քաղաքներում, արդյունաբերական տարածքներում, պահեստներում կատարվում է տվյալ տարածքի ղեկավարության թույլտվությամբ:
16.2.3. Աշխատանքները փողոցների բանուկ մասերում կատարվում են մեծամասամբ երթևեկության նվազումից հետո, իսկ գծային չափումները լուսահեռաչափերով էլեկտրոնային տախեոմետրերով կատարվում է գիշերով:
16.2.4. Տեղափոխումները գործիքներով մի կետից մյուսը կատարվում են մայթերով, այդ իսկ պատճառով էլ կետերի ամրացումը պետք է կատարվի մայթի եզրագծի ուղղությամբ:
16.2.5. Չափաձողերը, նշաձողերը, բացված եռոտանիները ուսի վրա կրելը արգելվում է:
16.2.6. Աշխատանքները, որոնք կատարվում են երկաթգծի կայարաններում, ավտոճանապարհների վրա, կատարվում են համաձայն սույն կանոնակարգի:
16.2.7. Արգելվում է կատարել աշխատանքներ բարձր լարման էլեկտրահաղորդիչների, էլեկտրացանցերի, անտենային դաշտերի օտարման գոտիներում առանց համապատասխան կազմակերպությունների համաձայնության:
16.2.8. Արգելվում է էլեկտրահաղորդիչ գծերի բարձրությունների չափումները կատարել չափաձողերով, նշաձողերով և այլ միջոցներով: Այդ չափումները կատարվում են անալիտիկ եղանակով:
16.2.9. Քաղաքի ասֆալտապատ մասերում թեոդոլիտային կետերի մետաղյա ձողերի երկարությունները չպետք է գերազանցեն 15 սմ:
16.3. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՆՈՒՅԹԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
16.3.1. Հանույթագրման աշխատանքները, որոնք կատարվում են ստորգետնյա տեղամասերում (կոյուղիները, գազատարները և այլ հորանցքներ) թույլատրվում են հատուկ ընտրված անձանց, որոնք պետք է հագնեն հատուկ հանդերձանք:
16.3.2. Հորանցքներում աշխատանքային ժամանակահատվածը պետք է խիստ կարգավորված լինի: Այն չպետք է անցնի տասնհինգ րոպեից, իսկ ընդմիջումները ոչ պակաս քսան րոպեից:
16.3.3. Հորանցքներում աշխատողները իրենց մոտ պետք է ունենան էլեկտրական լապտերներ 12Վ հզորությամբ, պարան, որը կապված պետք է լինի գոտուց, իսկ մյուս ծայրը լինի հորանցքից դուրս:
16.3.4. Արգելվում է հորանցքներում ծխելը, լուցկի վառելը և այլն:
16.3.5. Հորանցքներ մտնելուց առաջ պետք է ստուգել վտանգավոր պայթունաունակ գազերի առկայությունը: Գազերի առկայությունը ստուգվում է հետևյալ կերպ: Պարանի ծայրին ամրացվում է հանքափորական էլեկտրական լապտերը և իջեցվում է հորատանցք: Գազերի առկայության դեպքում լապտերի լույսը հանգչում է կամ նվազում նրա լույսը, իսկ բենզինային գոլորշիների դեպքում լույսը ստանում է կապույտ գույն:
16.3.6. Արգելվում է գազերի առկայության ստուգումները կատարել լուցկու, վառվող թղթի կամ ուրիշ միջոցներով:
16.3.7. Գազերի հայտնաբերման ժամանակ աշխատանքները դադարեցվում են և հայտնվում գազի վթարային ծառայություն:
16.3.8. Հորատանցքներում աշխատելու ժամանակ անընդհատ պետք է հետևել լապտերի լույսին: Փոփոխություններ նկատելիս պետք է աշխատանքները դադարեցվեն:
16.3.9. Հորանցքերի կափարիչները բացվում և փակվում են հատուկ պատրաստված կեռիկներով կամ լինգերով:
16.3.10. Աշխատանքների ավարտից հետո հորանցքերը փակվում են, իսկ աշխատանքի ընթացքում այն ցանկապատվում է և դրվում են նախազգուշացնող նշաններ:
16.3.11. Ստորգետնյա կոմունիկացիաների հայտնաբերման անհրաժեշտության դեպքում այն կատարվում է ձեռքով բահերի օգնությամբ:
Հարվածային գործիքների կիրառումը արգելվում է:
16.3.12. Էլեկտրամագնիսական սարքավորումների միջոցով ստորգետնյա կոմունիկացիաների հայտնաբերման ժամանակ պետք է հսկել, որպեսզի ականջակալներ կրող աշխատակիցը չափումների ժամանակ չընկնի մեքենայի տակ, միշտ հիշել, որ ականջակալներով աշխատողը կողմնակի ձայներ չի լսում:
17. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՒՄ
17.1. Բոլոր տեսակի տեղագրագեոդեզիական աշխատանքները, որոնք կատարվում են գործող երկաթուղային ճանապարհների վրա չպետք է խանգարեն երկաթուղային տրանսպորտի երթևեկությանը, որի հետ մեկտեղ կապահովվի աշխատողների անվտանգությունը:
17.2. Բոլոր տեղագրագեոդեզիական աշխատանքները, որոնք կատարվում են երկաթգծի օտարման տարածքներում, համաձայնեցվում են երկաթգծի ղեկավարության հետ: Համաձայնությունը ստանալիս աշխատանքի ղեկավարը պարտավոր է գրավոր տեղյակ պահել ժամանակի և տեղի համար համապատասխան շահագործող մարմիններին:
17.3. Աշխատանքի ղեկավարը պարտավոր է իմանալ տվյալ հատվածի երկաթուղային տրանսպորտի չվացուցակը և կարողանալ հաղորդել և ընդունել համապատասխան ազդանշաններ:
17.4. Արգելվում է հագնել հագուստ, որոնց գույնը համապատասխանում է երկաթգծում օգտագործվող գունային ազդանշաններին (կարմիր, դեղին, կանաչ):
Աշխատողները պետք է հագնեն հատուկ հագուստ զգուշացնող գույնով (ազդանշանային ժիլետներ):
17.5. Գնացքների կամ գծային մեքենաների մոտեցման դեպքում մինչև 400 մետր հեռավորության վրա հարկավոր է կանգնել գծերից հեռու.
2մ- գնացքների դեպքում,
5մ- գծակառուցող մեքենաների դեպքում,
25մ- ձյուն մաքրող մեքենաների դեպքում:
17.6. Աշխատանքներն սկսելուց առաջ խմբի ղեկավարը պարտավոր է անձնակազմին ծանոթացնել աշխատանքների ընթացքի մասին, ստուգել գործիքների վիճակը և այլն:
17.7. Չափագրումների ժամանակ արգելվում է.
- կանգնեցնել բոլոր տեսակի երկաթգիծը օդային անցումներ ունեցող կոնստրուկցիաների և կառույցների վրա, որոնց վրայով չի թույլատրվում անցումը:
17.8. Աշխատանքների իրականացման ժամանակ անկախ երկաթգծերի թվից աշխատակազմի ղեկավարը պարտավոր է նշանակել ազդանշան տվող աշխատողների, որոնք այլ աշխատանք չպետք է կատարեն:
17.9. Արագընթաց երկաթուղային ճանապարհների վրա գնացքների անցման ժամանակ հարկավոր է կանգնել գծերից 5 մետր հեռավորության վրա:
18. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
18.1. Օդանավակայանների տարածքները դասակարգվում են`
- «Ամառային դաշտ», որտեղ մտնում են թռիչքային ուղիները, վայրէջքային հրապարակները ուղղաթիռների համար, շրջադարձային ճանապարհները, կանգառի տարածքը, անգարային հրապարակները, ինչպես նաև այն ճանապարհները, որոնք կապում են վերը նշված տարածքները իրար:
18.2. Հաշվի առնելով, որ օդանավակայանը հանդիսանում է խստագույն վտանգավորության օբյեկտ, բոլոր այն աշխատողները, որոնք կատարում են տեղագրագեոդեզիական աշխատանքներ, այդ տարածքներում պարտավոր են խստագույնս պահպանել բոլոր այն կանոնակարգերը, որոնք սահմանված են օդանավակայաններում:
18.3. Վերը նշված պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի ղեկավարը:
18.4. Օդանավակայանում տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգ տեղաշարժերի պատասխանատվությունը ընկնում է աշխատանքը կատարող կազմակերպության վրա:
18.5. Կտրականապես արգելվում է կատարել գեոդեզիական կետերի ամրացման, հանույթագրման աշխատանքներ օդանավակայանի ամբողջ տարածքում, առանց նախօրոք կազմված տեխնիկական նախագծի, որը համաձայնեցված է օդանավակայանի համապատասխան մարմինների հետ:
ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1. Դժբախտ դեպքերի կամ հիվանդությունների ժամանակ հարկավոր է մինչև բժշկական օգնության գալը տեղում տուժողին ցույց տալ առաջին օգնությունը:
2. Կոտրվածքների և ուռուցքների դեպքում հարկավոր է վերքը փաթաթել սեղմող կապոցներով, որոնք պետք է լինեն ախտահանված: Ախտահանված կապոցները պետք է լինեն ամեն մի ճանապարհորդական դեղատուփերում:
Դրանց բացակայության դեպքում կարելի է օգտագործել մաքուր սրբիչներ, թաշկինակներ կամ այլ մաքուր կտորեղեն:
3. Վիրավորին օգնելու ժամանակ հարկավոր է զգույշ հանել վերքի վրայից շորերը և կոշիկները, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա կտրտել դրանք կարի մասերով: Մարմնի վիրավոր մասը պետք է բարձրացնել, դրանով կրճատվում է արյունահոսությունը: Չի կարելի վերքը լվանալ կամ ձեռք տալ: Թույլատրվում է վերքի շուրջբոլորը յոդապատել: 4. Կապոցների օգնությամբ վերքի փաթաթումը կատարվում է աջ ձեռքով ձախից աջ (տես նկ. N1, որտեղ թվանշանները ցույց են տալիս փաթաթման հերթականությունը): | |
նկար 1 |
5. Ուժեղ արյունահոսության դեպքում հարկավոր է սկզբից կանգնեցնել այն, ապա նոր փաթաթել վերքը:
Որպեսզի կանգնեցվի արյունահոսությունը անհրաժեշտ է անհապաղ մատներով սեղմել վերքից վերև արյունատար անոթը (տես նկ. 2 և 3): Արյունատար անոթների սեղմումը մատներով կատարվում է միայն մի քանի րոպե, որից հետո վերքից վերև այն կապվում է ռետինե կապիչով, կամ այլ կապոցներով (սրբիչ, թաշկինակ, գլխաշոր և այլն) (տես նկ. N 4, N 5):
Կապումից հետո փաթաթվում է վերքը և տուժողին տեղափոխվում բժշկական կետ: Չի կարելի կապած արյունատար անոթը թողնել 2 ժամից ավելի, հակառակ դեպքում, եթե տուժողին չեն հասցրել բուժ. կետ, հարկավոր է քանդել կապոցը և թողնել այն 5 րոպե, այնուհետև նորից կապել: Այդ արվում է մարմնի վերջավորությունում արյան շրջանառության վերականգնման համար:
6. Քթից արյունահոսության դեպքում տուժողին նստեցնում են գլուխը քիչ վերև պահած, այնուհետև բամբակով փակում քթանցքները 3-ից 5 րոպե: Եթե մոտերքում կա սառը ջուր կամ ձյուն, սառույց, ապա այն դրվում է քթի վրա:
7. Կոտրվածքները լինում են բաց, երբ կոտրվածքի շրջանում առկա է վերքը, և փակ, երբ այն հայտնաբերվում է մարմնի այդ մասի ոչ հավասարաչափ հավասարությունից: Բաց կոտրվածքների դեպքում վերքի վրա դրվում է ախտահանված կապոց, իսկ ուժեղ արյունահոսության դեպքում վերքից վերև կապվում է ռետինե կապիչով (ժգուտ), այնուհետև տեղափոխվում բուժ. կետ (տես. նկ. N 6, 7, 8, 9):
8. Գոտկատեղի կամ ողնաշարի կոտրվածքների դեպքում վիրակապումը կատարվում է հետևյալ կերպ:
Տուժողին կապում են լայն տախտակին այնպես, որ ողնաշարը չծռվի: Տախտակը նախօրոք ծածկում են փափուկ վերմակով կամ վերարկույով (նկար 9):
9. Բաց կոտրվածքների դեպքում անհրաժեշտ է սկզբից փաթաթել վերքը, եթե վերքից դուրս է ցցված ոսկորը, ապա այդ մասում դրվում է ավելի շատ բամբակե բարձիկներ կամ մաքուր կտոր:
10. Մարմնի հոդերի դուրս ընկնման դեպքում չի կարելի փորձել այն տեղը գցել, եթե չգիտես կատարման ձևը: Այդ դեպքում կատարվում է նորից վիրակապում ինչպես կոտրվածքների ժամանակ և դրվում սառը կոմպրես:
11. Այրվածքները լինում են թեթև, միջին և ծանր կարգերի: Թեթև կարգի այրվածքների դեպքում այրված մասը թրջվում է մարգանցովկայի թույլ լուծույթով:
12. Միջին կարգի այրվածքների դեպքում այրված մասը փակվում է ախտահանված բժշկական փաթեթներով, իսկ նրանց բացակայության դեպքում այն փակվում է չօգտագործված կտորով, որը պետք է թրջել մարգանցովկայի լուծույթով:
13. Ծանր այրվածքների դեպքում անհրաժեշտ է այրված մասերը փակել ախտահանված փաթեթներով և շտապ տուժողին հասցնել բուժ. կետ:
14. Այրված մասերից հագուստը հանվում է շատ զգույշ ցավ չպատճառելու համար: Հագուստի այրված մասերը վերքի վրայից չի կարելի հանել, իսկ մնացած մասերը հանվում է այն կտրտելով: Տուժողին պետք է անընդհատ խմեցնել տաք թեյ:
15. Քիմիական թթուներից ստացած այրվածքների դեպքում այրված մասերը հարկավոր է լվանալ ջրով` ավելացնելով նրա մեջ սոդա, կավիճ, ատամի փոշի: Դրանց բացակայության դեպքում լվանալ մաքուր ջրով. հնարավորության դեպքում շատ: Ջրի քչության դեպքում այն ռեակցիայի մեջ է մտնում թթուների հետ և այրվածքը կարող է ավելի շատանալ:
16. Մարմնի մասերի թեթև սառեցումների դեպքում հարկավոր է շփել սառեցված մասերը: Արյան շրջանառությունը վերականգնելուց հետո այդ մասերին քսվում են յուղեր (սագի յուղ, անալի յուղ, վազելին):
17. Եթե սառեցված մասերում հայտնվել է բշտիկներ, կամ կայացել է այդ մասերի մաշկի մահացում, հարկավոր է կապել սառեցված մասերը ախտահանված փաթեթներով և տուժողին ուղարկել բժշկի:
18. Ամբողջ մարմնի սառեցման դեպքում տուժողին պետք է տեղափոխել տաք միջավայր, հանել հագուստը և շփել մարմինը այնքան ժամանակ, մինչև մաշկի կարմրելը, որից հետո սկսել արհեստական շնչառություն տալը: Տուժողին ուշքի բերելուց հետո հարկավոր է ծածկել տաք վերմակներով և խմեցնել տաք թեյ կամ սուրճ:
19. Ջերմահարման կամ արևահարման դեպքում հարկավոր է տուժողին նստեցնել հով տեղ, խմեցնել սառը ջուր կամ թեյ, հանել հագուստը և մաշկը շփել սառը ջրով, եթե տուժողը կորցրել է գիտակցությունը, ապա կատարել արհեստական շնչառություն:
20. Կայծակահարման կամ էլեկտրահարուցման դեպքում, երբ տուժողը ցույց չի տալիս կենդանության նշաններ հաճախ կարելի է տուժողին կյանքի բերել: Եթե տուժողը չի շնչում, հարկավոր է կատարել արհեստական շնչառություն և շարունակել երկար (անգամ մի քանի ժամ) և այնքան ժամանակ մինչև չվերականգնվի բնական շնչառությունը կամ պարզվի մեռած լինելը:
21. Խեղդվածության դեպքերի ժամանակ անգամ, եթե տուժողը գտնվել է ջրի տակ երկար ժամանակ կարելի է բերել կյանքի: Ջրից հանված խեղդվողի վրայից պետք է հանել հագուստը, մաքրել բերանը և կոկորդը տիղմից, դուրս քաշել լեզուն պահելով այն ծնոտի մոտ և պահելով նկար 10-ում պատկերված վիճակի մեջքի կողմից սեղմումներով դուրս հանել կուտակված ջուրը: Այնուհետև պառկեցնել տուժողին գետնի վրա և կատարել արհեստական շնչառություն անգամ մի քանի ժամ մաշկի շփումների հետ միասին, երբ տուժողը կսկսի ինքնուրույն շնչել և կգա գիտակցության, խմեցնել թեյ և լավ փաթաթել.
22. Արհեստական շնչառության ժամանակ հարկավոր է բերանի խոռոչը և քիթը մաքրել կողմնակի նյութերից, արձակել գոտին, քանդել կապերը և եթե տուժողը գտնվում է սենյակում, բացել օդանցքը կամ պատուհանը: Ատամների արանքը դնել որևէ իր (գթալ, գրիչ, փայտի կտոր և այլն):
Արհեստական շնչառությունը կատարում են մի քանի եղանակներով
ա) Շեֆերի մեթոդը
Տուժողը պառկած է փորի վրա (նկ. 11) օգնություն ցույց տվողը սեղմում է կրծքավանդակը` մեջքի կողմից կարծես տալով նրան արտաշնչում: Այնուհետև արագ ձեռքերը ետ քաշելով կատարվում է կրծքավանդակի լայնացում և շնչում:
բ) Սիլվեստերի մեթոդը
Տուժողը պառկած է մեջքի վրա (նկ. 12):
Տուժողի ձեռքերը մեկնած վիճակում տարվում է դեպի գլխավերև և սեղմվում է գետնին, այնուհետև ձեռքերը ծալվում է և դրվում կրծքավանդակի վրա: Առաջին շարժման դեպքում կատարվում է շնչում, երկրորդի ժամանակ արտաշնչում: Շարժումները հարկավոր է կատարել առանց շտապելու և պարբերաբար:
գ) Կալիստովի մեթոդը
Տուժողը պառկած է փորի վրա (նկ 13): Սրբիչը կամ գոտին հարմարեցվում է թիակների տակով: Օգնություն ցուցաբերողը բռնելով սրբիչի կամ գոտու ծայրերից բարձրացնելով տուժողին, կատարվում է շնչում, իջեցնելով կատարվում է արտաշնչում: Բոլոր այդ շարժումները կատարվում է 12-16 անգամ 1 րոպեում:
դ) Բերան-բերանի մեթոդը
Տուժողը գտնվում է մեջքի վրա պառկած վիճակում (նկ. 14):
Օգնություն ցույց տվողը գտնվում է ծնկների վրա տուժողի կողքից: Արհեստական օգնություն ցույց տալուց առաջ տուժողի գլուխը ձգում է ետ, իսկ թիկունքի տակ դնում ծալված վերմակ կամ վերարկու: Այդ դիրքով մեկ ձեռքով ճակատի կողմից պահվում է գլուխը, իսկ մյուս ձեռքով ծնոտի կողմից բացվում տուժողի բերանը:
Այնուհետև օգնություն ցուցաբերողը խորը շնչում է շրթունքներով գրկելով տուժողի բերանը օդ է փչում: Եթե օդի փչումը կատարվում է ճիշտ, ապա դա նկատվում է տուժողի կրծքավանդակի լայնացումից: Այդ պրոցեսը կոչվում է շնչում: Արտաշնչումը կատարվում է, երբ օդ չի փչվում: Օդի փչումը կատարվում է 16-18 անգամ 1 րոպեում:
է) Բերան-քիթ մեթոդը (նկ. 15)
Տուժողի դիրքը նույնն է, ինչ որ նախորդ մեթոդում: Բայց այս մեթոդում բերանը պետք է լինի փակ, իսկ օդը փչվի քթանցքներով: Այս եղանակը մեծամասամբ կատարվում է այն դեպքերում, երբ ծնոտի բացումը անհնար է կամ դժվար է բացվում:
Չի կարելի մոռանալ, որ երկու դեպքերում էլ շնչառության վերականգնման ժամանակ պահանջվում է տարբեր ժամանակներ և որ հարկավոր է շարունակել արհեստական շնչառությունը մինչև ինքնուրույն շնչառության վերականգնումը:
23. Օձերի, կարիճների և այլ միջատների խայթումից թունավորումների ժամանակ օգտագործվում են առաջին օգնության բոլոր մեթոդները և շտապ տուժողին հասցնում բժշկական կետ, քանի որ թույնը արյան մեջ տարածվում է շատ արագ:
24. Եթե խայթումը մարմնի վերջավորությունների վրա է, չի կարելի վերջավորությունը բարձրացնել վերև, այլ իջեցվում է ցած և կապվում: Խայթված վերքը լվացվում է մարգանցովկայի թունդ լուծույթով կամ սպիրտով և քսվում յոդ: Անհրաժեշտ է խայթված մասին սեղմելով հանել թույնը: Չի կարելի թույնը հանել ծծելու միջոցով, այն վտանգավոր է բերանի խոռոչում վնասվածքներ ունենալու դեպքում:
25. Մեղվի կամ իշամեղվի խայթոցի դեպքում հարկավոր է հեռացնել խայթիչը, որից հետո սեղմելով հանել թույնը: Այնուհետև խայթած տեղը քսել յոդ կամ սպիրտ, դնել սառը կոմպրես:
26. Կատաղած շների կծելու դեպքում անհրաժեշտ է կապել վերքը և շտապ դիմել հատուկ բժշկական կետ:
Ց ու ց ա կ
Բժշկական պայուսակի պարունակության ԵՎ օգտագործման քանակի (դոզա)
N |
Անվանումը |
Չափման միավոր |
Քանակ |
Օգտագործման նպատակը և ընդունման քանակը (դոզա) |
1 |
Յոդի լուծույթ 5% -1մլ ամպուլա, տուփում 10 հատ |
տուփ |
1 |
Տրավմաների ժամանակ (քսվում է վերքի շուրջը) |
2 |
Անուշադրի սպիրտ 10%-1մլ ամպուլա, տուփում 10 հատ |
տուփ |
1 |
գիտակցությունը կորցնելու դեպքում (հոտ են քաշում բամբակից) |
3 |
Մարգանցովկայի փոշի 3.0 ստվարաթղթի գլանակում |
ապակյա տարա |
1 |
Վառվածքների դեպքում (բացվում է ջրով և քսվում վերքի վրա, իսկ թույլ լուծույթը օգտագործվում է ախտահանումների համար) |
4 |
Բորաթթու 25.0 ստվարաթղթի տուփ |
տուփ |
1 |
Ախտահանիչ նյութ աչքերի լվացման համար (մեկ թեյի գդալ մեկ բաժակ ջրին) |
5 |
Անգլիական աղ 25.0 տուփում |
տուփ |
1 |
Թուլացնող միջոց (25.0 1 բաժ. ջուր) |
6 |
Ասպիրինի հաբեր 0.5 մգ տուփում 6 հատ |
տուփ |
2 |
տաքության իջեցման համար (1 հաբ օրը 3 անգամ) |
7 |
Անալգին 0.25 մգր հաբեր 6հ. տուփում |
տուփ |
2 |
Ցավազրկող հաբեր (1 հաբ օրը 3 անգամ) |
8 |
Սուլֆոդիմեզինի հաբեր 6 հ. տուփ. |
տուփ |
2 |
մրսածության և գրիպի դեմ (1 հաբ օրը 4 անգամ) |
9 |
Ռևանոլի կոճակներ 0.5 10 հատ ապակե շշի մեջ |
ապակե շիշ |
1 |
Ախտահանող լուծույթ (դրվում է վերքերի վրա, լուծվում է 1 կոճակը 500գ ջրի հետ) |
10 |
Ստրեպտոցիդի հաբեր սպիտակ 0.3 մգ տուփում 6 հատ |
տուփ |
1 |
անգինաների դեպքում տաքություն իջեցնող դեղ (1հատ օրը 3 անգամ) |
11 |
Վալերյանի հեղուկ 10.0 ջրում կաթիլով |
կաթիլ |
1 |
Ներվային համակարգի հանգստացուցիչ (25 կաթ. 1 ընդունման համար) |
12 |
Վալիդոլի հաբեր տուփով |
տուփ |
1 |
Սրտային ցավերի դիմաց արյունատար անոթների լայնացման համար (1 հաբ. լեզվի տակ) |
13 |
Վազելինի քսուք 5 % 25.0 գ |
բանկա |
1 |
փափկացնող միջոց ձեռքերի և երեսի համար |
14 |
քսուք 10% |
բանկա |
|
ֆուրունկուլների դեմ |
15 |
Բինտ 10x 5 |
հատ |
2 |
Մկանների ձգվածության դեմ (դրվում է ամուր կապ) |
16 |
Բինտ 7x 5 |
հատ |
2 |
կոտրվածքների ժամանակ |
17 |
Բինտ ախտահանված 10x5 |
հատ |
2 |
բաց վերքերի համար |
18 |
Բինտ ախտահանված 14x7 |
հատ |
2 |
բաց վերքերի համար |
19 |
Բամբակ ախտահանված վիրահատական 25 տուփում |
տուփ |
5 |
Դրվում է կոտրվածքների և այլ տրավմաների վրա |
20 |
Լեյկոպլաստիր 1x2 |
փաթեթ |
2 |
Կապերի ամրացման համար |
21 |
Առաջին օգնության փաթեթ |
փաթեթ |
2 |
դրվում է վերքերի վրա |
22 |
Մառլյա |
մ |
2 |
օգտագործվում է կոտրվածքների ժամանակ |
23 |
Ջերմաչափ |
հատ |
1 |
ջերմությունը չափելու համար |
24 |
Ռեզինե կապիչ (100 սմ) |
հատ |
1 |
արյունահոսության ժամանակ |
25 |
Վիրահատական մկրատ |
հատ |
1 |
|
Դեղորայքը դաշտային աշխատանքների ժամանակ դրվում է մետաղյա կամ փայտյա տուփերում:
Դեղորայքի հետ դրվում է նաև դեղերի օգտագործման և քանակի վերաբերյալ հրահանգներ
Հավելված N 1 |
Քննական հանձնաժողովի նիստի արձանագրության օրինակ.
Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն N 1
Անվտանգության տեխնիկայի կանոնակարգից գիտելիքների ստուգման արձանագրություն տեղագրագեոդեզիական աշխատանքներով զբաղվող արտադրական կազմակերպությունների ինժեներատեխնիկական և ղեկավարական կազմում
________________________________________________________________
կազմակերպության անվանումը
քաղ._________________________
Հանձնաժողովը կազմով ______________________________________________________
հանձնաժողովի նախագահ
Անդամներ ________________________________________________________________
ԱՏ-ի ինժեներ, բն. պահպ. տեսուչ
________________________________________________________________
անուն, ազգանուն
կատարվում է համաձայն N |
____ __________________________ |
200 թ.-ին կատարել է ԱՏ-ից գիտելիքների ստուգում տեղագրագեոդեզիական աշխատանքներով զբաղվող կազմակերպությունների ինժեներատեխնիկական և ղեկավարական կազմում ելնելով տարածքի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից, որտեղ հրահանգավորվողը պետք է աշխատի տվյալ ժամանակահատվածում:
Հրահանգավորումից ստացվել են հետևյալ գիտելիքները.
NN |
Հրահանգավորողի պաշտոնը |
ԱԱՀ |
Հարցերի կրճատ բովանդակություն |
Գիտելիքների գնահատականը |
|
Հանձնաժողովը որոշում է 1.________________________________________________
անուն, ազգանուն, պաշտոնը
________________________________________________________________
________________________________________________________________
որպես հրահանգավորման ստուգումների փորձերը հաջողությամբ պաշտպանած թույլ տալ արտադրությունում աշխատելու համաձայն զբաղեցրած պաշտոնի
2. պրն. _____________________________________________________________
անուն, ազգանուն, պաշտոնը
_______________________________________ որպես հրահանգավորման ստուգումները չհանձնած թույլ չտալ արտադրությունում աշխատելու, բայց տալ հնարավորություն հրահանգավորման ստուգումները կրկնակի հանձնման մինչև_______________ թ.
Հանձնաժողովի անդամների ստորագրությունը նախագահ___________________________ անդամներ__________________________________________________________
Հավելված N 2 |
Մ ա տ յ ա ն
Անվտանգության տեխնիկայի ընթացիկ հրահանգավորումների (ժամանակավոր աշխատողների համար)
կազմակերպություն____________________________________________________
ժամանակ, օր, ամսաթիվ |
Հերթ. N |
Անձի անուն, ազգ., հայրանուն, ում հետ կատարվ. է հրահանգավոր. տեղագրագեոդեզ. աշխատանք. իրացման ժամ. |
Հրահանգ. հարցերի կրճատ բովանդակ. |
Հրահանգ. ստաց. անձի ստորագր. |
Հրահանգավոր. կատ. անձի ստորագր. |
Հավելված N 3 |
Հաստատում եմ գլխ. ինժ. (գլխ. մասնագետ) ______________ ստորագր. ամսաթիվ |
Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն N_____
Արտադրությունում դժբախտ դեպքերի (4 օրինակից)
1. Կազմակերպության անվանումը _____________________________________________
2. Կազմակերպության հասցեն ________________________________________________
3. Աշխատանքի բնույթը ___________________________________________________
4. Տուժողի անուն, ազգ., հայր._____________________________________________
5. Սեռը - իգական, արական (ընդգծել)
6. Տարիքը ___________________________________________________________
7. Մասնագիտությունը (պաշտոնը)____________________________________________
8. Կազմակերպությունը կամ տեղամասը, որտեղ աշխատում է տուժողը_______________ _________________________________________________________________
9. Դժբախտ դեպքի վայրը_________________________________________________
10. Տուժողի աշխատանքային ստաժը __________________________________________
ա) Ստաժը մասնագիտությամբ______________________________________________
բ) Ստաժը տվյալ կազմակերպությունում_______________________________________
գ) Աշխատանքի բնույթը, որի ժամանակ կատարվել է դժբախտ դեպքը _______________ __________________________________________________________________
11. Արդյոք ԱՏ-ի հրահանգավորումները տուժողը համապատասխան և ժամանակին է ստացել
ա) Սկզբնական հրահանգավորում _____________________________________________
ժամանակը
բ) Հրահանգավորում աշխատանքի վայրում _____________________________________
ժամանակը
գ) Կրկնվող հրահանգավորումը ______________________________________________
ժամանակը
դ) Հրահանգավորումներ առավել վտանգավոր աշխատանքների դեպքում ______________
ժամանակը
ե) Որակավորում __________________________________________________________
անցման ժամանակը
զ) Վերաորակավորում ______________________________________________________
ժամանակը
13. Դժբախտ դեպքը կատարվել է _____________________________________________
ժամ, րոպե, օր, ամիս, տարի
14. Դժբախտ դեպքի մանրակրկիտ նկարագրում___________________________________
ժամ, րոպե, օր, ամիս, տարի
__________________________________________________________________
__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________
__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________
15. Դժբախտ դեպքի պատճառը_______________________________________________ __________________________________________________________________
16. Դժբախտ դեպքի վերականգնողական միջոցառումների թվարկում.
N |
Միջոցառումների անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարող |
Նշումներ կատարվածի համար |
|
Արձանագրությունը կազմվել է _____________________________________________
ժամ, օր, ամիս, տարի
Տեղամասի պետ (խմբի պետ)_______________________________________________
Անվտ. տեխ. պատասխանատու անձ____________________________________________
17. Դժբախտ դեպքի հետևանքները___________________________________________ _________________________________________________________________
__________________________________________________________________
Դիագնոզը ըստ բժշկական թերթիկի |
Ազատված է աշխատանքից (նշել օրերի քանակը) |
Օրերի թիվը (երբ չի աշխատել) |
բ) Նյութական հետևանքներ.
1. Վարձատրվել է ըստ բժշկական թերթի _________________________________ դրամ
2. Վնասված սարքավորումների արժեքը___________________________________ դրամ
3. Վնասված գործիքների արժեքը________________________________________ դրամ
4. Վնասված գույքի արժեքը____________________________________________ դրամ
5. Վնասված շենքերի և շինությունների արժեքը_________________________ դրամ
Ընդամենը___________________ դրամ
Տեղամասի պետ _____________________ ստորագր. ժամ
Տեղամասի հաշվապահ_________________ ստորագր. ժամ
_____________________________________________________________________
բացատրություններ արձանագրության կետերի վերաբերյալ
8 կետ -տեղամասի անվանման տակ-գեոդեզիական խումբ, ֆոտոլաբորատորիա և այլն:
9 կետ -դաշտային աշխատանքների վայրը, լեռնային, անտառային և այլն:
Քաղաքային վայրը-փողոց, ստորգետնյա կոմունիկացիաներ և այլն:
13 կետ -ժամանակը 24 ժամային կարգով ժամ 16 (ոչ թե 4):
14 կետ -հարկավոր է նշել, թե ինչ աշխատանք և ինչպես է կատարել տուժողը: Եթե նա աշխատել է ինչ-որ սարքավորումի վրա, ապա նշել` հստակ է կատարել և պահպանել անվտանգության պահանջները: Նշել սարքավորման անվանումը, որտեղ է արտադրվել և երբ:
Նկարագրել, թե ինչպես է կատարվել դեպքը, ինչով և մարմնի որ մասն է վնասվել: Եթե էլեկտրահարուցում է կատարվել, ապա նշել հոսանքի տեսակը և հզորությունը: Եթե դա եղել է այրվածք, ապա նշել ինչով (էլեկտրականության, քիմ. լուծույթ. և այլն):
15 կետ - նշվում է պատճառի հիմնական աղբյուրները (պաշտպանիչ սարքերի, հագուստների բացակայություն, սարքավորումների անսարքություն, տուժողի կողմից անկարգապահություն և այլն):
16 կետ - գրվում է տեխնիկական և կազմակերպչական միավորումների մասին
Ավտոտրանսպորտի շահագործման պատրաստողականության արձանագրության օրինակ
Ց ա ն կ
1. Ընդհանուր դրույթներ___________________________________________________
2. Դժբախտ դեպքերը և նրանց պատճառները____________________________________
3. Դժբախտ դեպքերից խուսափելու միջոցները__________________________________
4. Ղեկավարության և տեխնիկական անձնակազմի պարտականությունները ու պատասխանատվությունը ԱՏ-ի և աշխատանքի պահպանության մասով___________
5. Տեղագրագեոդեզիական աշխատանքների ժամանակ դժբախտ դեպքերի հաշվառումը և հետազոտումը_______________________________________
6. Աշխատանքի պահպանության և անվտանգության տեխնիկայի պահանջները ընդհանուր բոլոր դաշտային հետախուզական աշխատանքներով զբաղվող մասնագիտությունների համար
7. Աշխատանքային ճամբարների կազմակերպումը ________________________________
8. Հակահրդեհային միջոցառումները _________________________________________
9. Տեղաշարժերը և աշխատանքները անտառում__________________________________
10. Տեղաշարժերը և աշխատանքները բարձր լեռնային պայմաններում______________
11. Տրանսպորտի շահագործումը___________________________________________
12. Թրթուրավոր տրանսպորտի օգտագործումը___________________________________
13. Օդային տրանսպորտի օգտագործումը_______________________________________
14. Գեոդեզիական կետերի կառուցումը________________________________________
Ընդհանուր պահանջներ_________________________________________________
15. Մետաղական կետերի կառուցումը_________________________________________
16. Գեոդեզիական կետերի հետազոտումը, վերականգնումը և տեղափոխումը_________
17. Գեոդեզիական դիտումներ (չափումներ)____________________________________
18. Տեղագրագեոդեզիական աշխատանքները քաղաքներում, բնակելի տարածքներում, արդյունաբերական կազմակերպություններում, հատուկ նշանակության տարածքներում և ստորգետնյա կոմունիկացիաների հանույթագրումը_______________________________
19. Աշխատանքները գործող երկաթուղային ճանապարհներում _______________
20. Հատուկ նշանակության տարածքներում տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի կանոնները_________________________
21. Գեոդեզիական աշխատանքների իրականացումը օդանավակայաններում ____________
22. Ֆոտոլաբորատորային աշխատանքներ ______________________________________
Դժբախտ դեպքերի և հիվանդությունների դեպքում առաջին օգնություն____________
Ցուցակ բժշկական պայուսակի պարունակության և օգտագործման _______________
Հրդեհների անվտանգության կազմակերպչական միջոցառումները և պատասխանատվությունը արտադրական տեղամասերում, ավտոհավաքակայաններում, պահեստներում, տնտեսական ծառայություններում և ադմինիստրատիվ դեպքերում______________________
Արձանագրությունների օրինակներ_________________________________________
Հավելված N 1__________________________________________________________
Հավելված N 2__________________________________________________________
Հավելված N 3__________________________________________________________
Հավելված N 4__________________________________________________________
Ցանկ _______________________________________________________________
Օգտագործված գրականություն _______________________________________________
Օգտագործված գրականություն
Տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի սույն հրահանգի մշակման համար հիմք են հանդիսացել`
1. «Անվտանգության տեխնիկայի կանոնակարգը տեղագրագեոդեզիական աշխատանքներում» (ԱՏԿ 1973 թ.) Մշակված նախկին ԽՍՀՄ-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության» կողմից:
2. «Անվտանգության տեխնիկայի կանոնակարգը գեոդեզիական հետախուզական աշխատանքներում» (1980 թ.) Մշակված «Միութգազ» ինստիտուտի կողմից:
3. Նախկին ԽՍՀՄ-ի Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության անվտանգության տեխնիկայի կանոնները «Տեղագրագեոդեզիական աշխատանքների իրականացումը քաղաքներում, գյուղերում և հատուկ նշանակության տարածքներում» (ՌՄ 7-85-79), կանոնակարգը:
4. Ճանապարհային երթևեկության կանոնները:
5. Աշխատանքի պաշտպանությունը տեղագրագեոդեզիական աշխատանքներում (Նեդրա 1973 թ.):
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք:
8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք:
Մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի վարչությունում (վարչության պետ Հ. Պետրոսյան, գլխ. մասնագետ Գ. Մովսիսյան):
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 32201171