ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հուլիսի 2005 թվականի N 639-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» փբԸ-ի լիցենզիան ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 2001 թվականի դեկտեմբերի 6-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ՝ պատրաստի դեղերի մանրածախ առևտուր) թիվ Հ - XX - 001791 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |